16-06-2014

Ֆիլմը ներկայացնում է համաշխարհային կինոկենտրոններից մեկի Միջերկրականի ափին գտնվող փոքրիկ քաղաքի պատմությունը:
67 տարիների ընթացքում այստեղ են հավաքվել կինոյի ամենահայտնի դեմքերն ու ցուցադրվել են լավագույն ֆիլմերը: Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակները այցեքարտ են յուրաքանչյուր ռեժիսորի, դերասանի և կինոյի բնագավառում աշխատող ցանկացած մարդու համար: Տարիների ընթացքում այս փառատոնում ցուցադրվել են նաև հայ կինոռեժիսորների գործերը, որոնք արժանացել են մեծ գնահատանքի մրցանակների և ճանաչման ամբողջ աշխարհում:
Արդեն մի քանի տարի է, ինչ Կաննի կինոփառատոնի կինոշուկայում մասնակցում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ամեն տարի ներկայացվում են հայկական կինոյի վերջին նմուշները, ինչպես նաև նոր կինոնախագծեր, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությւոնների հետ:

[...]
28-12-2013

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը` երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանն ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է:
Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:

[...]
10-12-2013

Սիրով ապրած համատեղ մի կյանք, միասին անցած մի ամբողջ ճանապարհ…

Ֆիլմի հերոսի անսպասելի իրավիճակը, հուսահատության հասնող մենակությունը ստիպում են հերոսուհուն ընտրել ամուսնու մոտ տանող երկնային ճանապարհը:

[...]
29-11-2013

Տղան ստիպում է աղջկան ընդհատել հղիությունը, աղջիկը կատարում է նրա պահանջը: Ավելի ուշ, երբ երկուսն էլ ցանկանում են ծնող դառնալ, կինն այլևս չի հղիանում: Բժիշկը հույս չի տալիս, քահանան հորդորում է ապավինել Աստծուն, իսկ մանուկ հասակում աղջկան ճանաչած նախկին հոգևորականը, որն արդեն գրեթե անդամալույծ է, պատրաստ է իր հոգին տալ, միայն թե նա զավակ ունենա: Աստված լսում և կատարում է նրանց խնդրանքները:

[...]