10-08-2015

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում:

[...]
15-06-2015

Ալիկը երիտասարդ վիրտուոզ կլարնետիստ է: Նա նվագում է դասական նվագախմբում, որը հիմնել և ղեկավարում է նրա պապիկը՝ հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը: Սակայն մի օր նրանց գործարար հովանավորին գտնում են սպանված… Հովանավորի մահից հետո նվագախմբի գոյությունը դրվում է մեծ վտանգի տակ, բայց Ալիկը հավատում է, որ հրաշք տեղի կունենա և նվագախումբը կփրկվի: Եվ սպասվելիք հրաշքը տեղի է ունենում: Տարօրինակ զուգադիպությամբ, Ալիկի մոտ է հայտնվում մի ոմն Վիրտուոզին պատկանող հեռախոսը, որը զանգեր է ստանում միայն մեկ բաժանորդից: Հետևելով հրահանգներին Ալիկ ստանում է բավականին բարձր կանխավճար, որը բավարար է նվագախումբը փրկելու համար: Սակայն փողի հետ նա ստանում է նաև խոշոր տրամաչափի ատրճանակ և… սպանության պատվեր: Խնդիրն այն է, որ Ալիկն իր կյանքում երբեք ատրճանակ չի տեսել և որ ամենակարևորն է, նա վիրտուոզ մարդասպան չէ, այլ միայն վիրտուոզ երաժիշտ:

[...]
02-03-2015

Ֆիլմի համար հիմք է ծառայել Լեոնիդ Ենգիբարյանի գրական ստեղծագործությունները, փոքրիկ նովելները։ Ընտրված գործերն էկրանավորված են նրբորեն, մանրակրկիտ ուսումնասիրվել են յուրաքանչյուր նովելի ասելիքը, հեղինակի սերը կամ ատելությունը, ուրախությունը կամ տխրությունը, ցավը կամ բերկրանքը։ Բեմադրող ռեժիսորի հնարամտության շնորհիվ հեղինակը, այսինքն Լեոնիդ Ենգիբարյանը, ակտիվ մասնակիցն է յուրաքանչյուր նովելի գործողություններին, և յուրաքանչյուր նովել պատկերացում է տալիս Լեոնիդի ներաշխարհի, կյանքի հանդեպ ունեցած սիրո մասին, այս կամ այն երևույթի հանդեպ իր վերաբերմունքի մասին։ Ի վերջո, բացահայտվում են Ենգիբարյանի էության նուրբ ու բնորոշ պատառիկները, կյանքում ապրածն ու այն փորձությունները, ինչը կարող էր տեղ գտնել նրա գրվածքներում, արտահայտվել նրա արվեստում։ Գեորգի Փարաջանով

[...]
07-02-2015

Խորհրդային հսկա երկրի փլուզումից և եղբայրական հանրապետությունների անկախացումից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ։
Բաքվից Հայաստան՝ առանց օրինական փաստաթղթերի ապաստանած փախստական ամուսինների համար ստեղծվեց ապրելու չափազանց ծանր պայմաններ։ Թեև ապրելը դժվար է դառնում, սակայն ամուսինը` տարիքն առած նախկին տրակտորիստը, դեռ երազում է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա ունենալու մասին։ Օր ու գիշեր փող է հետ գցում, մեդալներ վաճառում, որ մեքենայի համար պահանջված գումարը հավաքի: Սակայն, կյանքը նրան նոր փորձություններ է մատուցում․ իրերի բերումով կինն է ստիպված լինում ծանր աշխատանք կատարել, որն էլ նրա մահվան պատճառն է դառնում, և խորտակվում է ամուսնու ամբողջ կյանքի երազանքը:

[...]