20-08-2013

Ֆիլմը պատմում է հայ մեծանում բարեգործ եւ իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկի Ալեքսանդր Մանթաշեւի ավագ որդու Լեւոն Մանթաշեւի կյանքի եւ գործունեություն մասին: Շեշտը դրվում է այն բանի վրա, որ խորհրդային կարգերի հաստատման հետեւանքով նրանց ընտանիքի հսկայական ունեցվածքը կորկորսվում է, սակայն առկա է հպանցիկ ակնարկ, թե արդյոք միայն դա էր մեծ ժառանգության կորստի պատճառը:

[...]
08-07-2013

Մեծ քաղաքներում մարդկանց 99% իրար չեն ճանաչում և չեն կռահում, որ իրենց գործողութոյւններով կարող են մի ուրիշ անծանոթ մարդու կյանքում ճակատագրական դեր խաղալ: Ֆիլմի հերոսները 3-ն են՝ ռադիոյի խոսնակը, միայնակ մայրը և գիշերայի ակումբի պարուհին: Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, որը կապված է մյուս հերոսների հետ անտեսանելի թելերով…

[...]
31-05-2013

Շրջիկ կրկեսը ժամանում է հեռավոր գյուղ և նոր շունչ ու թարմություն է փոխանցում միապաղաղ ու հոգսաշատ կյանքով ապրող մարդկանց: Այդ անսպասելի հայտնությունը, մանուկների համար, կարծես ազդարարում է նոր սկսվող հեքիաթի առաջին կախարդական լուսաբացը:Լուսաբաց,որը սկզբնավորում է մարդկային պարզ հարաբերություններ, որը մղում է մաքրագործման և հեքիաթային պարզության: Հեքիաթ, որտեղ վերջում հաղթում է բարին, որտեղ վերջում միշտ հրաշք է կատարվում: Իսկ այդ հրաշքը իրական կյանքում դառնում է սեփական ուժերին հավատալու, առաջ մղվելու մի նոր սկիզբ…

Թռիչք, որը վերածվելու է ճախրանքի…

[...]
18-02-2013

Երկու հանցագործներ դժվար կացությունից ելք փնտրելիս որոշում են կողոպտել ճգնակենցաղ վանականին: Ներխուժելով նրա սենյակ` ճգնավորին հայտնաբերում են մահվան մահճում: Ճգնավորը պնդում է, որ ինքը փող չունի, քանի որ ինչ ստանում է, ամբողջությամբ բաժանում է կարիքավորներին: Իրոք տղաները ոչինչ չեն գտնում, բացի մի սրբապատկերից:
Ճգնավորը խնդրում է իրենից խոստովանություն ընդունել, բայց Շողանը երդվյալ աթեիստ է և նրան միայն փողն է հետաքրքրում:
Շողանն ու Սաքոն սկսում են տանջել ճգնավորին, հուսալով, որ կտտանքների ազդեցությամբ նա փողերի տեղը կասի: Նրանք ակամա ականատես են լինում «Ապաշխարանքի խորհրդին»:
Խոստովանության ընթացքում բախվում են Շողանի, ճգնավորի աշխարհընկալումները: Նույնիսկ Սաքոյի, որը թվում էր, թե Շողանի նվագի տակ պարող հիմարի մեկն էր:
Իրադարձություններն այնպես են զարգանում, որ վիճաբանության ընթացքում Շողանը ուժեղ հարվածում է ճգնավորին: Սաքոն առաջարկում է փախչել, բայց Շողանը խնդրում է շտապօգնություն կանչել: Շտապօգնության բուժակին չի պատմում եղելությունը, այլ ասում է, որ նրանց Աստված է ուղարկել իրեն: Քանի որ նա ոչ միայն «սիրտն էր բացել» նրանց առաջ, այլ նաև իմացավ իրեն հուզող որոշ հարցերի պատասխանները: Նրանք ճգնավորի համար ոչ միայն խոստովանահայր հանդիսացան, նաև թողություն տվողներ եղան, որոնց մեջ հնչում էր Աստծո ձայնը:
Փրկելով ճգնավորին` Շողանն ու Սաքոն իմաստ տեսան իրենց հետագա կյանքում:

[...]