14-07-2015

Սցենարը փոքրաթիվ գործողությունների, սահմանափակ թվով կերպարների փոխհարաբերությունների, սյուժետային սեղմ պատումի միջոցով արտացոլում է 1915 թվականի հայերի ապրած մեծ ողբերգությունը:

Հագուստի հնավաճառ Սալեհը վաճառում է հայերից կողոպտված հագուստը։ Կոտորածից ողջ մնացած Սահակն այցելում է հնավաճառի տուն, և փնտրում է մի կոստյում, որը պատկանել է բանաստեղծ ընկերոջը, որին բանտ նստեցնելու ժամանակ այցելել է Սահակը։ Բանաստեղծը խնդրել է Սահակին իր պիջակը հասցնել ընտանիքին՝ որպես հիշատակ։ Սահակը վաճառվող հնոտիների մեջ գտնում է ընկերոջ պիջակը, որի կտորի վրա գրված է նրա վերջին բանաստեղծությունը։ Հնավաճառ Սալեհը ուզում է հայտնել ոստիկանությանը, սակայն կնոջ հորդորին ականջալուր լինելով՝ բաց է թողնում Սահակին։

Ներկայացված է արհավիրքի տարիները խորհրդանշող մեկ միջադեպ, որը թեպետ զերծ է արյան, սպանդի և ավերածության տեսարաններից, այնուհանդերձ, հրամցնում է ողբերգությունն ապրող հայի մեկ օրը։ Առավել ազդեցիկ է բանաստեղծի վերջին ցանկությունը մահից առաջ։

[...]
04-05-2015

Ավտոբուսում երիտասարդ տղաները չեն կարողանում անտարբեր անցնել մի գեղեցիկ աղջկա կողքով և ամեն մեկը ձգտում է արժանանալ նրա ուշադրությանը: Իսկ նա անտարբեր է, ասես միաձուլվում են աղջիկն ու քաղաքը: Քաղաքն էլ է անտարբերությամբ լցված:

[...]
14-04-2015

Շենկենաս գյուղն ապրում է իր խաղաղ կյանքով, սակայն քաղաքից երկու աղջիկ, և խառնվում է կյանքի բնականոն ընթացքը։ Աղջիկները ոչ միայն չեն մերվում գյուղական սովորույթներին ու անցուդարձին, այլև ուզում են վերափոխել իրենց բարեկամուհուն՝ Հրիկին: Դեռ փոքրուց քաղաքի մարդկանց հանդեպ հակակրանք ունեցող Լեռնիկը Հրիկին սիրելով հանդերձ՝ ընդդիմանում է այդ վերափոխվելուն, շուտով համոզվում, որ Հրիկին ոչինչ ու ոչ ոք չեն կարող փոխել։ Լեռնիկի անբաժան ընկերները՝ Մոսոն ու Սամոն, տարբերվում են իրենց խառնվածքներով, և Լեռնիկին փորձում են համոզել, որ ո՛չ քաղաքը, ո՛չ գյուղը չեն կարող փոխել մարդկային հատկությունները։

[...]
06-04-2015

Ուսանողական նախագծի նպատակն է ներկայացնել տարբեր հոգեվիճակներ ապրող տարբեր տարիքի մարդկանց ձեռքերը։ Ըստ երևույթին այն մեկտեղելու է մարդկային արարող բազում ձեռքեր՝ խաղալիքով խաղացող մանկան թաթիկներից մինչև կյանքի մայրամուտին մոտեցած տարեցի կնճռոտ ու անշարժ ձեռքերը։ Հեղինակի մտահղացմամբ՝ տարբեր գործողություններ կատարող՝ հաց կտրող, խմոր հունցող, գրտնակ անող, գծագրող, լվացք անող, ծրարից նամակ հանող, արձակուրդից ծառայության վերադարձող որդու ճամպրուկը դասավորող ձեռքերի միջոցով կարելի կլինի ընկալել և՛ մարդկանց, և՛ հոգեվիճակները։

[...]