25-12-2009

Օտար բռնակալների դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարը ներկայացվում է ազգային էպոսի “Սասունցի Դավիթ” ճյուղի անիմացիոն էկրանավորմամբ: Նախնյաց արժանավոր, քաջազուն զավակ, իսկական դյուցազուն Սասունցի Դավիթը նույնպես չի հանդուրժում զավթողների շունչը հայրենի հողի վրա: Ֆիլմը ներկայացնում է Դավթի մանկությունը, պատանեկությունը, հասուն տարիքում մենամարտը Մսրա Մելիքի հետ, հաղթանակը և հայ ժողովրդի ազատագրումը:

[...]
27-11-2009

Վիշապը ծնվել է մեր ժամանակներում: Սկզբում նա հանդիպում է Բուրչո անունով շանը, և քանի որ վիշապը փոքր էր, չգիտեր ինքը ով է, շունը դառնում է նրա խնամակալը: Շունը և վիշապը ենթարկվում են մի շարք փորձությունների: Գոհարիկն ու շունը ցանկանալով այցելել գորգի մեջ գտնվող իրենց ընկերոջը՝ վիշապիկին, դուռ են գործում գորգի վրա և մտնում գորգի մեջ: Նրանց ճանապարհը լի է արկածներով: Ի վերջո, գտնում են վիշապիկին և կնոջ ու որդու հետ նրան բերում են իրենց մոտ՝ հյուր:

[...]
27-11-2009

Կոնան Դոյլի “կորուսյալ աշխարհ” վեպի մոտիվներով ստեղծված ֆիլմը պատմում է մարդկային աչքի համար անտեսանելի զարմանահրաշ աշխարհի մասին, որը հայտնաբերում են թզուկները: Իրականում դա սովորական բակ է, որտեղ հավերը թզուկների աչքերին դարձել են դինոզավրեր: Նրանց հայտնաբերած “կորուսյալ” աշխարհին մոտ կանգնած երկու մարդ անտեսանելի թզուկներին հայտնում են անտեսանելի աշխարհի գոյության հավանականության մասին:

[...]
26-11-2009

Պատկառելի տարիքի տղամարդը, գալով իր մանկության վայրերը, հիշում է, թե բակի տղաներով ինչպես էին «Գանձերի կղզին» ֆիլմից դրվագներ խաղում, իսկ ինքը` ծովահենների ծովահեն, մի ոտանի առաջնորդ Ջոն Սիլվերն էր:

[...]