ՈՒՂԵՑՈՒՅՑ

Եվրիմաժի աջակցության հայտերի ներկայացման

  1. Եվրիմաժը /Eurimages/ հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2016 թվականին:
  2. Եվրիմաժն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության համար (տես՝ www.coe.int/eurimages): Վերոնշյալ ուղղություններով աջակցության պայմանները սահմանում է Եվրիմաժը (Հավելված 1):

 

  1. Լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի համատեղ արտադրությանը Եվրիմաժի աջակցությունն ստանալու համար հայտերը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում են Եվրիմաժի քարտուղարություն՝ տարին չորս անգամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետները հրապարակվում են Եվրիմաժի կայքում: 2017թ.-ի հայտերի ներկայացման համար սահմանված են հետևյալ վերջնաժամկետները՝

ա) մինչև հունվարի 12-ը.

բ) մինչև  ապրիլի 20-ը.

գ) մինչև օգոստոսի 24-ը.

դ) մինչև հոկտեմբերի 24-ը։

  1. Քարտուղարության հավանությանն արժանացած նախագծերը գնահատում է Եվրիմաժի Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդը): 2017 թվականին որոշումների կայացմանվերջնաժամկետներն են, համապատասխանաբար՝

ա) մարտի 7-10-ը.

բ) հունիսի 19-23-ը.

գ) հոկտեմբերի 16-20-ը.

դ) դեկտեմբերի 12-15-ը*։

*Վերոնշյալ տվյալները վերաբերում են 2017 թվականին, իսկ հետագայում հաջորդ տարիների վերջնաժամկետներները կարելի է ստուգել Եվրիմաժի կայքում:

  1. Եվրիմաժի Խորհուրդը ձևավորվում է անդամ երկրների ազգային ներկայացուցիչներից՝ հավասարության սկզբունքով: Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներն են՝ Սուսաննա Հարությունյանը (e-mail: aafccj@arminco.com), Վրեժ Քասունին (e-mail: eurimages.kassouny@gmail.com):
  2. Ֆիլմերի համատեղ արտադրության աջակցությունն ստանալու համար կինոարտադրողը (պրոդյուսերը) (իրավաբանական անձ) Եվրիմաժի քարտուղարություն պետք է ներկայացնի Նախագծի ամբողջական փաթեթը՝ առցանց տարբերակով, անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով։
  3. Համաձայն Եվրիմաժի «Համատեղ արտադրության լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի աջակցության կանոնակարգի» 2-րդ կետի 2.1.4. ենթակետի պահանջների՝ նախագծի փաթեթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիր։ Նախագծի փաթեթում ներառված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հավելված 2-ում:
  4. Համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը ստանալու համար պետք է դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Կինոկենտրոն), Եվրիմաժ դիմելու ժամկետից առնվազն 30 օր առաջ։ Հավաստագիր ստանալու համար Կինոկենտրոն ներկայացվելիք փաթեթը պետք է պարունակի «Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի» պահանջներին համապատասխան փաստաթղթեր՝ հայերեն լեզվով (Հավելված 3
  5. Համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրըտրվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ հայերեն և անգլերեն լեզուներով, փաթեթը Կինոկենտրոն ներկայացնելու պահից 15 օրվա ընթացքում։ Հավաստագրի տրամադրումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի» պահանջներին:
  6. Համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրըստանալուց հետո Նախագծի պրոդյուսերը, Եվրիմաժի քարտուղարությանը հայտը ներկայացնելուց առաջ,կարող է դիմել Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցչին/ներին՝ նախագծի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն ստանալու համար։
  7. Պրոդյուսերը վերը նշված ժամկետներում նախագծի ամբողջական փաթեթը առ-ցանց եղանակով ներկայացնում է Եվրիմաժի քարտուղարություն, որի մասին անմիջապես տեղեկացնում է Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներին։
  8. Քարտուղարության մասնագիտական էքսպերտիզա անցած և հավանությանն արժանացած նախագծերը հետագայում գնահատում է Եվրիմաժի Խորհուրդը՝ սահմանված բալային համակարգով (Հավելված 4
  9. Եվրիմաժի աջակցությունը ստացած ֆիլմերի արտադրության ավարտից հետո, պրոդյուսերը պետք է ֆիլմը ներկայացնի Հայաստանի ազագային կինոկենտրոն ֆիլմերի տեղեկատվական շտեմարանում՝ ռեեստրում գրանցելու համար։