Գևորգ Սարգսի Գևորգյան
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948 թ., սեպտեմբերի 15, Ջրվեժ գյուղ
Կրթություն
1971 թ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1971-82թթ. Հեռուստաֆիլմերի “Երևան” ստուդիայի արտադրական բաժնի պետ, ապա` ստուդիայի փոխտնօրեն
1982-84թթ. Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիայի արտադրական բաժնի պետ
1984-91թթ. “Հայֆիլմ” կինոստուդիայի փոխտնօրեն
1991-2005թթ. “Հայֆիլմ” կինոստուդիայի տնօրեն
2005թ. ղեկավարել է “CS FILMS” ՓԲԸ-ն
2006թ. ՀՀ մշակույթի նախարար
2006թ.- առ այսօր “Հայաստանի ազգային կինոկենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն
Այլ տվյալներ
2002թ. ՀՀ նախագահի շնորհակալագիր` “Քրիստոնեություն 1700” տոնակատարության անցկացման աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու համար:
2003թ. ՀՀ նախագահի շնորհակալագիր` Համահայկական երրորդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը աջակցելու համար:
2004թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր` “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցելու համար:
2007թ. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի շնորհակալագիր` Համահայկական չորրորդ խաղերը կազմակերպելու համար:
2009թ. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական կինոյում ունեցած վաստակի համար
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա

Վարդան Վոլոդյայի Աբովյան  
Փոխտնօրեն` ֆինանսաարտադրական հարցերով
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959 թ., փետրվարի 23, Երևան
Կրթություն
1984 թ., Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
27.09.75-12.05.76 թթ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն, բեմի բանվոր
19.10.76-12.04.77 թթ. Էլեկտրոմեխանիկայի
համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղ, լաբորանտ
01.07.77-20.10.77 թթ. Անդրկովկասյան երկաթգծի քաղ. շին. տրեստի թիվ 19 տնային կառավարչության տեխնիկ
21.12.79-01.07.87 թթ. “Գլխհայջրշին” տրեստ իրացման բաժնի ինժիներ, կոմպլեկտավորման բաժնի պետ
09.10.1987թ. Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիա, նկարահանման խմբի տնօրեն
06. 02.2006 թ. “Հայֆիլմ” կինոստուդիա, տնօրենի պաշտոնակատար
01.01.2007 թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն` ֆինանսաարտադրական հարցերով
Այլ տվյալներ
2004.թ. ՀՀ արտգործնախարարության պատվոգիր
2006 թ. Ատոմ Էգոյան, “Ոսկե ծիրան” պատվոգիր
2006 թ. ՀՀ վարչապետի պատվոգիր
2007 թ. ՀՀ սպորտի նախարարության պատվոգիր
2010 թ. Անապայի “Կինոշոկ” 19-րդ միջազգային կինոփառատոն, “Լավագույն պրոդյուսեր” մրցանակ
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Ալբերտ Մուշեղի Մկրտչյան   
Գեղարվեստական ղեկավար
Ծննդյան տարեթիվ,ամսաթիվ, ծննդավայր 
1937 թ., փետրվարի 27, Լենինական
Կրթություն
1960 թ. Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
1971 թ. Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական
պետական ինստիտուտ, ռեժիսորական ֆակուլտետ` Եֆիմ Ձիգանի արվեստանոց
Աշխատանքային գործունեություն
1962 թ. Երևանի հեռուստատեսության ստուդիա, ռեժիսոր
1971 թ. Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիա, բեմադրող ռեժիսոր
1982 թ. Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ, կինոարվեստի ամբիոնի պրոֆեսոր
1995 թ. Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
2004 թ. Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան»արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար
2006 թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար
Այլ տվյալներ
1987 թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1999 թ. ՀՀ Մովսես Խորենացի մեդալ
2003 թ. ՀՀ Ժողովրդական արտիստ
1978 թ. ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (“Կյանքի լավագույն կեսը”)
1985 թ. ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (“Մեր մանկության տանգոն”)
2000 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր (“Ուրախ ավտոբուս”)
2004 թ. ՀՀ ժողովրդական արտիստ
2007 թ. ՀՀ մշակույթի նախարարության “Ոսկե մեդալ”
2013 թ. Երևանի պատվավոր քաղաքացի
Կուսակցական պատկանելությունը   
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու  երեխա