Կանոնակարգ

Հավելված 1

Սույն կանոնակարգը կիրառելի է  2016թ. հունվարի 1-ից:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ներածություն

Եվրիմաժը /Eurimages/ հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության ֆոնդ: Ներկայումս 47 ԵԽ պետություններից Ստրասբուրգյան գլխավոր կազմակերպությանն անդամագրված են 37-ը:

Նպատակը

Եվրիմաժը աջակցում է Եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով Եվրոպայում արտադրված լիամետրաժ խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմերին: Եվրիմաժը նպաստում է նաև Եվրոպական տարբեր երկրների կինոգործիչների համագործակցությանը:

1 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Eurimages ֆոնդի անդամ պետություններն են՝

Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սերբիան, Սլովենիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան ու Թուրքիան: 2016թ. Հայաստանը դարձել է Հիմնադրամի 37-րդ անդամ-պետությունը։

Բյուջեն

Եվրիմաժի տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն € և համալրվում է անդամ պետությունների ֆինանսական ներդրումներից և տրամադրված ֆինանսական   աջակցության ետ վճարներից:

Կառավարման խորհուրդը

Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), որի ղեկավարը նախագահն է, սահմանում է Հիմնադրամի քաղաքականությունը և որոշումներ է կայացնում ֆինանսական աջակցության վերաբերյալ: Անդամ-պետությունների ներկայացուցիչներից կազմված Խորհուրդը կազմակերպում է հանդիպումներ տարին չորս անգամ Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Քարտուղարություն

Եվրիմաժի քարտուղարությունը պատասխանատու է Խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման համար:  Այն պահպանում է կապը կինոգործիչների հետ և գնահատում է ֆինանսական աջակցության հայտերը, ինչպես նաև ապահովում է ֆինանսական աջակցության պայմանագրերի իրականացման հսկողությունը: Քարտուղարությունը գտնվում է Ստրասբուրգում, այն ղեկավարում է Գործադիր տնօրենը։

Աջակցության ուղղությունները

Եվրիմաժը ֆինանսական   աջակցությունը ցուցաբերում է երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության համար: Սույն կանոնակարգը վերաբերվում է համատեղ արտադրության աջակցության ուղղությանը։ Այլ աջակցության հարցերով անհրաժեշտ է ղեկավարվել այլ համապատասխան կանոնակարգերով:

Որոշումների կայացման գործընթացը

Նախագծերի հայտերը ընդունվում են տարի չորս անգամ: Քարտուղարությունը կիրառում է սույն կանոնակարգի 2-րդ հոդվածում նշված իրավունքների չափանիշները և հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին:  Քարտուղարության հավանությանն արժանացած նախագծերը հետագայում գնահատում է Խորհուրդը, իսկ սցենարի գեղարվեստական արժանիքները գնահատում են անկախ փորձագետները։ Ֆինանսական   աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնելիս, Խորհրդն առաջնորդվում է սույն կանոնակարգի 3-րդ հոդվածի չափանիշներով:

Ֆինանսավորումը

Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը տրվում է լողացող վարկերի (համատեղ արտադրության համար աջակցություն) կամ սուբսիդավորման (դիստրիբյուցիյա և ցուցադրություն) ձևով:  Լողացող վարկերը մարվում են աջակցվող նախագծերի եկամուտների հիման վրա:

Տեղեկատվություն

Հայտերի ընդունման վերջնաժամկետները, դիմումի ձևերը և կոնտակտային տվյալները կարելի է գտնելwww.coe.int/eurimages կայքում:


ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ԱՆԻՄԱՑԻՈՆ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ


1
ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

1.1. Հայտերը

1.1.1. Ֆինանսական աջակցության հայտը Եվրիմաժի գործադիր տնօրենին է ներկայացնում համատեղ արտադրության պրոդյուսերների մեկը՝ բոլոր համապրոդյուսերների համաձայնությամբ:

1.1.2. Հայտերը պետք է ներկայացվեն առցանց անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ Եվրիմաժի հայտերի լրացման կայքէջի պահանջներին համապատասխան (www.coe.int/Eurimages), պարտադիր ներառելով ֆինանսավորման հստակ հիմնավորումները: Ընդունված պահանջներին չհամապատասխանող հայտերն ու նախագծերը չեն արժանանում Քարտուղարության հավանությանը, և չեն դրվում Խորհրդի քննարկմանը։

1.1.3. Հայտը ներկայացնելուց հետո համաարտադրողները հնարավորինս շուտ դիմում են Եվրիմաժի Խորհրդի իրենց ազգային ներկայացուցչներին։ Եթե համաարտադրողները Խորհրդի հանդիպումից առաջ չեն դիմում ազգային ներկայացուցիչներից մեկին, ապա նախագիծը հանվում է օրակարգից:

1.1.4. Եվրիմաժի Կանոնակարգին նախագծի համապատասխանությունն ստուգելու համար Գործադիր տնօրենն իրավունք ունի կիրառել ստուգման ցանկացած միջոց:

1.2. Հայտերի ընդունման վերջնաժամկետները

1.2.1. Խորհրդի կողմից հաստատված հայտերի ընդունման վերջնաժամկետները հրապարակվում են Եվրիմաժի կայքում. www.coe.int/Eurimages :

1.2.2. Վերջնաժամկետի օրը հայտերն առանց բացառության ներկայացվում են Ֆրանսիայի տեղական ժամանակով մինչև ժամը 18.00:

1.3. Արժույթը և կիրառելի փոխարժեքները

1.3.1. Եվրիմաժի բոլոր հաշվարկները կատարվում են եվրոյով. ֆինանսական աջակցության գումարի չափը նույնպես հաշվարկվում է եվրոյով:

1.3.2. Կինոարտադրության ընդհանուր ծախսերը, յուրաքանչյուր համատեղ արտադրողի ներդրումը և Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը որոշվում է եվրոյին համարժեք արտարժույթով, եվրոյի միակ կիրառելի փոխարժեքը սահմանում է Եվրոպայի խորհուրդի ֆինանսական վարչությունը, որի մասին տվյալները պարբերաբար  հրատարակվում են Եվրիմաժի կայքում. www.coe.int/Eurimages.

1.4. Հայտի վերահանձնում (միայն Խորհրդի քննարկմանը ներկայացված հայտերի համար)

1.4.1. Նախագիծը հնարավոր է հանել Խորհրդի օրակարգից և կրկին ներկայացնել միայն մեկ անգամ.

1.4.2. Չի թույլատրվում կրկին ներկայացնել նախկինում Խորհրդի կողմից մերժված նախագիծը:

1.4.3. Հարկավոր է նշել, որ Խորհրդի օրակարգից հանված նախագիծը ինքնաբերաբար չի փոխադրվում Խորհրդի հաջորդ հանդիպման օրակարգ: Նախագծի վերահանձնման խնդրանքը պետք է կատարվի on-line իրավասու պրոդյուսերի կողմից կետ 1.2.-ում նշված վերջնաժամկետներում:

1.4.4. Նախագիծը հնարավոր է հանել օրակարգից իրավասու պրոդյուսերի  խնդրանքով ոչ ուշ, քան 31 օր առաջ մինչև Խորհրդի հանդիպումը: Եվրիմաժի քարտուղարության հավանությանն արժանացած նախագիծը հանելու դեպքում այն կհամարվի մերժված,  հետևաբար չի ընդգրկվի Խորհրդի հերթական օրակարգում:

 

2. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

2.1. Ընդհանուր դրույթներ

2.1.1. Նահագծերի ընտրվելու իրավունքի վերաբերյալ որոշումը կայացնում է Գործադիր տնօրենը՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝

2.1.2. Կինոթատրոններում ցուցադրվելու նպատակով արտադրվող լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի նախագծերը /նվազագույն 70 րոպե/.

2.1.3. Համատեղ արտադրության այն նախագծերը, որոնք ունեն Եվրիմաժի անդամ-պետություններում գրանցված  առնվազն երկու անկախ պրոդյուսեր:

2.1.4. Ներկայացված նախագծերը պետք է համապատասխանեն անդամ-պետությունների օրենսդրությանը, համաարտադրող պետությունների միջև կնքված երկկողմանի պայմանագրերին, ինչպես նաև Կինեմատոգրաֆիայի Համատեղ Արտադրության Եվրոպական Կոնվենցիային: Սույն կանոնակարգից ելնելով, անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում ազգային հասարակական աջակցությունը և իրավասու ազգային մարմինների կողմից տրված համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը:

Սույն կանոնակարգից ելնելով, պետական աջակցությունը, անհրաժեշտության դեպքում, կհամարվի որպես համարժեք իրավասու ազգային մարմինների կողմից տրված ազգային հավատարմագրում (համատեղ արտադրության Հավաստագիր):

2.1.5. Ներկայացված նախագծերը պետք է համապատասխանեն Եվրիմաժի մշակութային նպատակներին:

2.1.6. Անընդունելի են համարվում բացահայտորեն պոռնոգրաֆիական բնույթի, բռնություն կամ մարդու իրավունքները ոտնահարող նախագծերը:

2.1.7. Նախագծերը պետք է ներառեն /նախատեսել/ թվային մաստերպատճենը՝ կինոթատրոններում ցուցադրելու համար (նվազագույնը 2K, միջազգային DCI կամ ISO չափանիշներին համապատասխան)։
2.2. Իրավասու պրոդյուսերները

2.2.1. Ֆինանսական աջակցությունը տրամադրվում  է միայն Եվրոպական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գործում են անդամ պետությունների օրենսդրությամբ, և որոնց հիմնական գործունեությունը կինոարտադրությունն է, անկախ պետական կամ մասնավոր հեռարձակող կազմակերպություններից կամ հեռահաղորդակցական ընկերություններից:

2.2.2. Կազմակերպությունը համարվում է Եվրոպական, եթե  մեծամասամբ պատկանում է և շարունակում է պատկանել, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անդամ-պետությունների քաղաքացիներին:

2.2.3. Արտադրող կազմակերպությունը համարվում  է անկախ, եթե  իր ակտիվների /կանոնադրական կապիտալի/  ոչ ավելի քան 25%-ը պատկանում է մեկ հեռարձակողին, կամ, ոչ ավելի քան 50%-ը, երբ ներգրավված են մի քանի հեռարձակողներ:

2.2.4. Եվրիմաժից նախկինում աջակցություն ստացած պրոդյուսերները պարտավոր են կատարել Հիմնադրամի հանդեպ իրենց բոլոր պայմանագրային պարտավորությունները, մասնավորապես՝ ներկայացնել նախկինում Եվրիմաժի հովանավորած յուրաքանչյուր նախագծ(եր)ի եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը։

2.3.Համատեղ արտադրության կառուցվածքը

2.3.1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում, ամենամեծ ավանդ ներդրող համաարտադրողի մասնակցությունը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 70% -ը. Փոքր ավանդ ներդրող յուրաքանչյուր համաարտադրողի մասնակցությունը պետք է լինի ընդհանուր բյուջեի 10%-ից ոչ պակաս.

Երկկողմ համատեղ արտադրության դեպքում, ամենամեծ ավանդ ներդրող համարտադրողի մասնակցությունը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 80% -ը. Փոքր ավանդ ներդրող համաարտադրողի մասնակցությունը պետք է լինի ընդհանուր բյուջեի 20%-ից ոչ պակաս.

Չնայած վերը նշված դրույթներին, այն դեպքում, եթե երկկողմ համատեղ արտադրության բյուջեն գերազանցում է 5 մլն. €, ամենամեծ ավանդ ներդրող համարտադրողի մասնակցությունը չպետք է գերազանցի ընդհանուր  բյուջեի 90% -ը։

2.3.2. Համատեղ արտադրության կառուցվածքը պետք է հաստատված լինեն սահմանված կարգով ստորագրված համատեղ արտադրության համաձայնագրով։ Նախագծերի ընտրության ընթացակարգի նպատակների համար, բացառության կարգով կարող է ընդունվել նախնական գրավոր պայմանավորվածությունը (deal memo), որտեղ մանրամասնորեն շարադրվում են  համատեղ արտադրության բոլոր էական դրույթները.

  • հստակ նշված է նախագծի յուրաքանչյուր համաարտադրողի ֆինանսական մասնակցությունը.
  • Համաարտադրողները համատեղ տիրապետում են բոլոր իրավունքներին.
  • համաարտադրողների միջև եկամուտների բաշխումը (նշելով բացառիկ և / կամ բաշխված տարածքները).
  • ընդհանուր բյուջեի, ծախսերի վերաբերյալ պահանջների, ինչպես նաև բուջեն գերազանցելու դեպքերի հստակ սահմանումը.
  • հղումը համապատասխան համաձայնագրերին:

2.4. Եվրիմաժի ոչանդամ պետությունների պրոդյուսերների և ֆինանսավորող հաստատությոըններիմասնակցությունը

2.4.1. Եվրիմաժի ոչ-անդամ պետությունների համատեղ արտադրողները կարող են մասնակցել նախագծին այն դեպքում, եթե իրենց համատեղ ներդրումը չի գերազանցում ընդհանուր բյուջեի 30% -ը:

2.4.2. Գործադիր տնօրենն իրավունք ունի կիրառել ցանկացած միջոց, որպեսզի վերահսկվի  նախագծի իրականացումը միայն Եվրիմաժի անդամ-պետությունների համաարտադրողների կողմից։

2.5. Տեխնիկական և գեղարվեստական համագործակցություն և ֆինանսական համաարտադրությունները

2.5.1. Նախագծերը պետք է արտացոլեն Եվրիմաժի անդամ պետություններում գրանցված առնվազն երկու համարտադրողների միջև գեղարվեստական և/կամ տեխնիկական համագործակցությունը: Այս համագործակցությունը գնահատվում է ստեղծագործական կազմով (ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, օպերատոր, ձայնային ինժեներ,մոնտաժոր, գեղարվեստական ղեկավար, հանդերձավորող) և հիմնական դերակատարներով (առաջին, երկրորդ և երրորդ պլանի դերակատարներ) նկատի առնելով ազգությունը և բնակության վայրը, ինչպես նաև ստուդիայի, նկարահանման տարածքների, հետարտադրական աշխատանքների և լաբորատորիաների, համապատասխան ծառայություններ մատուցողների գտնվելու վայրը:

2.5.2. Սակայն մեկ կամ ավելի համարտադրողների կողմից  բացառիկ ֆինանսական ներդրում ունեցող համատեղ արտադրությունը հավանության է արժանանում այն դեպքում, երբ  ինքը ազգային հավատարմագրում է ստանում համաարտադրող երկրներում:

2.6. Եվրոպական կինոնախագիծ

2.6.1. Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերի նախագծերին, դրանց

«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է Եվրոպական համատեղ կինոարտադրության  կոնվենցիայում տեղ գտած գնահատման բալային  համակարգին համապատասխան:

Այդ կինոնախագծերը պետք է  հավաքեն 19 միավորից առնվազն 15 –ը՝  համաձայն ստորև նշված համակարգի՝

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 3
Կոմպոզիտոր 1
Գլխավոր դեր 3
Երկրորդ պլանի դեր 2
Երրորդ  պլանի դեր 1
Օպերատոր 1
Ձայն և միքսաժ 1
Մոնտաժ 1
Դեկորացիա և  հագուստ 1
Ստուդիա կամ նկարահանման վայր 1
Հետարտադրության վայր 1
ԸՆԴԱՄԵՆԸ 19

Գլխավոր, երկրորդ և երրորդ պլանի դերերը գնահատվում են նկարահանման օրերի քանակին համապատասխան:

2.6.2. Ինչ վերաբերում է  անիմացիոն ֆիլմերի նախագծերին, դրանց

«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է ստորև  նշված բալային համակարգին համապատասխան:

Կինոնախագծերը պետք է հավաքեն 21 միավորից առնվազն  14–ը:

Միավոր
Մտահղացում 1
Սցենար 2
Կերպարների մտահղացում 2
Երաժշտական ձևավորում 1
Ռեժիսուրա 2
Պատկերաշար 2
Դեկորների գլխավոր ձևավորող 1
Համակարգչային հետին պլաններ 1
Ֆիլմի պլանի կազմում 2
Անիմացիայի ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Գունավորման ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Պատկերի հավաքում 1
Մոնտաժ՝ 1
Հնչունավորում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 21

2.6.3. Ինչ վերաբերում է  վավերագրական ֆիլմերի նախագծերին, դրանց

«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է  ստորև  նշված բալային համակարգին համապատասխան: Կինոնախագծերը պետք է հավաքեն  ընդհանուր քանակի միավորների առնվազն   50% – ը:

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 2
Օպերատոր 2
Մոնտաժ 2
Նկարահանման վայր 2
Հետարտադրության վայր 2
Փորձագետ 1
Կոմպոզիտոր 1
Հնչյունային ճարտարագետ 1
ԸՆԴԱՄԵՆԸ 16

2.6.4. Կինոնախագիծն ընտրվելու իրավունք կունենա, եթե չի հավաքել միավորների անհրաժեշտ քանակը (ըստ ստորև նշված դրույթների), սակայն նախագծին տրամադրվել է ազգային հավատարմագիր՝ համատեղ արտադրության մասնակից երկրներում գործող օրենսդրությանը համապատասխան: Այս պայմանի համապատասխանությունը պետք է հաստատված լինի ազգային իրավասու մարմինների կողմից տրված գրավոր վկայագրում՝ նշելով  նախնական հավատարմագիրը (նախնական համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը ՝տրված իրավասու ազգային մարմինների կողմից):

2.7. Հիմնական նկարահանումների մեկնարկը

2.7.1. Ընտրվելու իրավունք ունեն միայն այն կինոնախագծերը, որոնց

հիմնական նկարահանումները/հիմնական անիմացիան  Խորհրդի՝  աջակցություն տրամադրելու հարցի քննարկման պահին դեռևս  սկսված չեն և որոնց  մեկնարկը նախատեսված է  նիստին հաջորդող վեց ամսվա ընթացքում:

2.7.2. Եթե անխուսափելի և պատշաճ կերպով պատճառաբանված հիմնավորումներով հիմնական նկարահանումները/ հիմնական անիմացիան  սկսվել են Խորհրդի՝ աջակցություն տրամադրելու հարցի  քննարկումից  առաջ, ապա  կինոնախագիծը կարող է դիտարկվել որպես նկարահանման իրավունք ունեցող, եթե հիմնական նկարահանումների/ հիմնական անիմացիայի օրերի քանակը  չի գերազանցում  ողջ նկարահանումների օրերի թվի կեսը:

Վավերագրական ֆիլմերի դեպքում՝ Գործադիր տնօրենը կարող է նախագծի նկարահանման իրավունքի տրամադրման որոշում կայացնել, եթե արդեն կատարված նկարահանումների օրերի քանակը  չի գերազանցում ողջ նկարահանումների օրերի թվի 80 %-ը:

Նախագիծն առցանց ներկայացնելիս՝ արտադրողները պետք է  տրամադրեն անհրաժեշտ հիմնավորումներ:

2.8. Հեղինակային իրավունքների և նեգատիվի համատեղ օգտագործումը

2.8.1. Ներկայացրած համատեղ արտադրության կինոնախագծերը պետք է համապատասխանեն եվրոպական պետություններում գործող  հեղինակային իրավունքների կանոնակարգին, մասնավորապես՝ վերջնական մոնտաժին  վերաբերող դրույթներին:

2.8.2. Նեգատիվի համատեղ  օգտագործման իրավունքը պետք է տրվի յուրաքանչյուր համաարտադրողին:

2.9. Ֆինանսական չափանիշները

2.9.1. Համատեղ արտադրության մասնակից յուրաքանչյուր երկրում կինոնախագծերը պետք է օգտվեն հետևյալ արտոնություններից գոնե մեկից՝

  • պետական օժանդակություն
  • նախնական վաճառք հեռուստաալիքներին,
  • նվազագույն երաշխիք ունեցող արտոնություն  կամ ցանկացած այլ ֆինանսական վկայագիր, որը ենթակա է ստուգման և ընդունվում է Գործադիր տնօրենի կողմից (բացառությամբ շրջանառության մեջ դրված սեփական միջոցների, վճարումների հետաձգում, և բնաիրային  կամ վոչ ֆինանսական ներդրումների):

 2.9.2. Համատեղ արտադրության մասնակից յուրաքանչյուր երկրի առնվազն 50% ֆինանսավորումը պետք է հաստատվի ֆորմալ պարտավորություններով, կամ այլ  սկզբունքներով, ինչպիսիք են՝ պայմանագրերը, համաձայնագրերի արձանագրությունները, հիմնավորված հատուկ նամակները, պետական աջակցության և բանկային գործարքները հաստատող վկայագրերը:

Այնուհանդերձ, միայն  բանկի վկայագիրը ինքնին չի կարող հավաստել պահանջվող ֆինանսավորման շեմը:

Վճարումների հետաձգումները (այդ թվում պրոդյուսերների աշխատավարձերը, չնախատեսված ծախսերը) և բնաիրային /ոչ ֆինանսական/ ներդրումները կարող են դիտարկվել որպես ֆինանսավորման ստույգ աղբյուրներ այն դեպքում, եթե չեն գերազանցում համատեղ արտադրության ընդհանուր բյուջեի 15%-ը:

2.9.3. Համապրոդյուսերների  կամ ֆինանսական  գործընկերների ֆինանսական հնարավորությունների գնահատման նպատակով Գործադիր տնօրենը կարող է պահանջել գնահատման համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ:

2.9.4. Արտադրական բյուջեն պետք է հստակ ցույց տա կինոթատրոններում ցուցադրության համար նախատեսված  թվային պատճենահանման համար կատարված ծախսերը  (նվազագույնը 2K, միջազգային DCI կամ ISO չափանիշներին համապատասխան)։

3. ԿԻՆՈՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Քարտուղարության վերլուծությունը

Յուրաքանչյուր կինոնախագծի համար Գործադիր տնօրենը Խորհրդին տրամադրում է կինոնախագծի մանրամասն վերլուծությունը։

3.2. Ընտրության չափանիշները

3.2.1. Խորհուրդն ընտրում է կինոնախագծերը՝ հիմք ընդունելով  Եվրիմաժի նպատակները:

3.2.2. Խորհուրդը վերլուծում է ներկայացված կինոնախագծերը և տալիս է  համեմատական վերլուծություն՝ ղեկավարվելով ընտրության հետևյալ  չափանիշներով.

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Սցենարի որակը /զարգացման աստիճանը՝

  • Պատմությունը և թեման (բովանդակության և սյուժեի առանձնահատկությունները).
  • Կերպարները և երկխոսությունները.
  • Պատումի կառուցվածքը.
  • Ոճը (ռեժիսորի մտահղացումը , կինեմատոգրաֆիկ դիտակետը, պատկերը, ժանրը).

Ստեղծմագործական անձնակազմի ներդրումը (աշխատանքային փորձը և հակիրճ կենսագրությունը ներառյալ) :
• Ռեժիսորը(ները) և սցենարիստը(ները).
• Պրոդյուսերները.
• Գեղարվեստական և տեխնիկական անձնակազմը:

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

  • Գեղարվեստական և տեխնիկական համագործակցությունը.
    • Տարածման ներուժը (փառատոններ, դիստրիբյուցիյա, դիտողներ).
    • Ֆինանսավորումը (ֆինանսական վճարունակությունը և հաստատված ֆինանսավորման աստիճանը)։
  1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԸ

4.1. Արտադրության աջակցությունը

Արտադրության աջակցությունը հատկացվում է տրամադրված վարկի երկարաժամկետ  անտոկոս մարման պայմանով (որպես եկամուտների  ավանսավորում):

4.2. Ֆինանսական աջակցության գումարը

4.2.1.Աջակցության գումարը չի կարող գերազանցել ֆիլմի արտադրության

ընդհանուր արժեքի 17%-ը, և ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 500 000 եվրոն:

.2.2. Գործադիր տնօրենն ուսումնասիրում և հաստատում է բյուջեն, ֆինանսավորման պլանը, ինչպես նաև Եվրիմաժից պահանջվող գումարի չափը։

 4.3. Ֆինանսական աջակցության տրամադրումը

 4.3.1. Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համաարտադրողից յուրաքանչյուրին՝  համատեղ արտադրության իր բաժնեմասին համապատասխան:

4.3.2.  Եվրիմաժի կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունը կարող է բաշխվել անհամաչափ, բացառություն են կազմում ֆինանսական համատեղ  արտադրությունները: Անհամաչափ բաշխմամբ յուրաքանչյուր  համաարտադրողին Եվրիմաժի հատկացրած ֆինանսական աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան ընդհանուր գումարի 10% -ը, և ոչ ավել, քան 50%-ը: Նման դեպքերում Եվրիմաժի աջակցությունը չի գերազանցելու յուրաքանչյուր համաարտադրողի ընդհանուր ֆինանսավորման 50%-ը: Այնուհանդերձ, հատկացված ֆինանսական աջակցության մարումն իրականացվում է յուրաքանչյուր համաարտադրողի բաժնեմասին համապատասխան։

4.4  Աջակցության որոշման վավերականությունը

Կինեմատոգրաֆիական ստեղծագործության ֆինանսական աջակցության վերաբերող ցանկացած որոշման վավերականությունն ավարտվում է, եթե Խորհրդի՝  կինոնախագծին դրամական աջակցություն հատկացնելու որոշում կայացնելուց հետո և եթե նույն ժամանակամիջոցում դեռևս չի սկսվել կինոնկարի նկարահանումները, և տասներկու ամսվա ընթացքում ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել Եվրիմաժի և համաարտադրողների միջև։ Պատճառբանված հիմնավորման դեպքում Գործադիր տնօրենը կարող է ժամկետը երկարաձգել առավելագույնը վեց ամսով:

5 ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

5.1 Աջակցության համաձայնագրի կնքումը

5.1.1. Մասնակից պրոդյուսերների ու Եվրիմաժի կողմից նրա պարտականություններն իրականացնող գործադիր տնօրենի կողմից ստորագրվող Պայմանագիրը սահմանում է այն պայմանները, համաձայն որոնց կտրվի աջակցությունը:

5.1.2. Աջակցության մասին պայմանագիրը կարող է տրվել հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝

  • Ամբողջական համատեղ արտադրության պայմանագիրը /երը/, ինչպես նաև ուղեկից փաստաթղթերը.
  • Խորհրդի կողմից տրված, աջակցության գումարը ներառող վերանայված ֆինանսական պլանը.
  • Գեղարվեստական ու տեխնիկական համագործակցության հավաստումը /հավաստագիրը/.
  • Ազգային Հավաստագրի շնորհման նախնական հավաստումը.
  • Նախագծի ֆինանսավորումը հաստատող պայմանագրերը կամ հուսալի ուղեկից պարտավորությունները.
  • Իրավասությունները հաստատող փաստաթղթերի ծրարը /փաթեթը/.
  • Խորհրդի կողմից հաստատված պայմանները հավաստող բոլոր այլ փաստաթղթերը։

5.1.3. Կինոնկարի առևտրային առաջին շահագործումից հետո Գործադիր տնօրենը տասը տարի անց իր հայեցողությամբ կարող է ընդհատել Պայմանագրի գործողությունները:

5.2. Ֆինանսական աջակցության տրամադրումը

Եթե Գործադիր տնօրենի հետ այլ բան համաձայնեցված չէ, վճարումը կիրականացվի երեք փուլով։

5.2.1.  Ընդհանուր գումարից առաջին փոխանցումը 60 %-ի չափով իրականացվում է, երբ…

  • ստորագրված են ուղեկող փաստաթղթերը /տես՝ Հոդված 5.1./,
  • իրականացվել է առաջին օրվա նկարահանումները,
  • նպատակահարմարության դեպքում՝ ստորագրված է ինկասո հաշվի կառավարման վերաբերյալ պայմանագիրը։

5.2.2.  Ընդհանուր գումարից երկրորդ փոխանցումը 20 %-ի չափով իրականացվում է, երբ…

  • Հաստատվել է մաստերպատճենի վերջնական տարբերակը (նվազագույնը 2K, միջազգային DCI կամ ISO չափանիշներին համապատասխան)։
  • ներկայացված է դիստրիբյուցիոն երաշխիքը կամ կինոնկարի՝  մինչև մոնտաժային պատճենումը վերավաճառքին ամրագրված պարտավորեցնող փաստաթղթերը.
  • Գործադիր տնօրենի կողմից հաստատված է լուսագրերի թվարկումը /ամբողջությունը/:

5.2.3.  Ընդհանուր գումարից երրորդ փոխանցումը 20 %-ի չափով իրականացվում է, երբ…

  • Համապրոդյուսեր յուրաքանչյուր երկրում հաստատված է կինովարձույթը, կամ /միայն փաստավավերագրական կինոնկարների դեպքում/ ընտրված է նվազագույնը մեկ նշանակալի կինոփառատոնում.
  • Եվրիմաժի կողմից հաստատված է ընդհանուր արտադրական ծախսերի ու յուրաքանչյուր համապրոդյուսերի ծախսերի  վերջնական ֆինանսական պլանը /դրանք ներկայացվում են Եվրիմաժի կողմից ընդունված ստանդարտ ձևերով ու սերտիֆակցված որակավորմամբ, մասնակից պրոդյուսերական ընկերության անկախ հաշվապահի, պրոֆեսիոնալ ասոցիացիայի /միության/ անդամի նշումով, Տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանացած բյուջեից ցանկացած տարբերության հղում-համեմատականով/.
  • Եվրիմաժի կողմից հաստատված են հավանության արժանացած պահումներն ու ֆինանսական պլանում ներառված վճարման նվազագույն երաշխիքները: /Առձեռն տրված նվազագույն երաշխիքները չեն ընդունվում յուրաքանչյուր համապրոդյուսեր երկրից Եվրիմաժի կողմից ստացած ու հաստատված գովազդային նյութերից, ինչպես նաև անգլերեն և, եթե հնարավոր է,  ֆրանսերեն լուսագրերով կամ անգլերեն սաունտրեկով 50 խտասկավառակ պատճենը ստանալուց և ամբողջական ազգային հավաստագրման շնորհման հաստատումից հետո/:

5.3.Արտադրության բանկային հաշիվը

Եվրիմաժի կողմից արգևատրումից պրոդյուսերական բաժնեմասի վճարումը կարող է փոխանցվել յուրաքանչյուր պրոդյուսերի կողմից բացված արտադրության  համապատասխան հաշիվ, կամ, գրավոր համաձայնության առկայության դեպքում, մասնակից համապրոդյուսերների կողմից լիազորված պրոդյուսերի բացած արտադրության միասնական բանկային հաշիվ։

5.4.Ավարտման երաշխիք

Եթե համապրոդյուսերները ստորագրում են ավարտման երաշխիք, Եվրիմաժը նույնպես պետք է ստորագրի պայմանագիր ու ստանա օգուտ ստացողի կարգավիճակ:

  1. ՀղումԵվրիմաժից ստացած աջակցությանը

6.1 Եվրիմաժից ստացած ֆինանսական աջակցությունը պետք է հստակ ու նկատելի նշված լինի կինոնկարի գլխավոր լուսագրերում, որքան հնարավոր է վեր` պրոդյուսերներից հետո ու համապատասխան իր ֆինանսական ներդրմանը, այդ թվում նաև կինոնկարի մասին գլխավոր գովազդային նյութերում:

6.2 Գլխավոր ու  ավարտական լուսագրերի սևագրերը պետք է ներկայացվեն Եվրիմաժի հաստատմանը: Այս պայմանը չկատարելու դեպքում Եվրիմաժը կարող է իրեն սահմանված գումարի մնացուկային մասը չտալու իրավունք վերապահել:

  1. Հովանավորությանվերադարձը

7.1. Փոխհատուցելիության միջակայքը

7.1.1. Աջակցության գումարը, սկսած առաջին մաքուր եվրոյի մուտքից, յուրաքանչյուրի հովանավորի վերադարձվում է կինոնկարի ֆինանսավորման մեջ Եվրիմաժի ունեցած տոկոսային բաժնեմասի համաչափությամբ, ինչպես նաև դիստրիբյուցիայի կամ կինոնկարի ֆինանսավորման համար անհրաժեշտ վերավաճառքի հատկացումներից հետո /եթե դա ֆորմալ կերպով արժանացել է Քարտուղարության հավանությանը/, որոնց հիման վրա, մինչև մոնտաժային պատճենների ավարտը, կնքվել է պայմանագիրը:

7.1.2. Յուրաքանչյուր համապրոդյուսեր ֆինանսավորման վերադարձի համար կարող է պատասխանատվություն կրել իրեն հատկացվող գումարի բաժնեմասին համաչափ: Միջոցների վերադարձը ընդհանուր տրամադրած գումարից պետք է լինի հարյուր տոկոսանոց: Եվրիմաժի հատկացումների անհավասարաչափ բաշխման դեպքում /համաձայն 4.3.2  հոդվածի պայմանների/ տրամադրված միջոցների վերադարձը կիրականացվի համապրոդյուսերական տոկոսներին համասնորեն:

7.1.3. Ազգային մի քանի համապրոդյուսերների մասնակցության  դեպքում /այսինքն՝ հիմնադրամի անդամ /մասնակից/ մեկ երկրի շրջանակներում համապրոդյուսերները / ողջ խմբին պատկանող միջոցների վերադարձի ու դրա պատասխանատվության համար կարող է նշանակվել մեկ ընդհանուր պրոդյուսեր:

7.2. Պրոդյուսերական մաքուր մուտքերը

7.2.1. Պրոդյուսերական մաքուր մուտքեր կարելի է դիտարկել ֆիլմի կամ նրա մասի շահագործումից եկած, ինչպես նաև ֆիլմի շահագործման կետ կապված անմիջականորեն պրոդյուսերներին ամրակցված երկրներում կինոնկարից եկած ողջ արտադրանքի մուտքերը «հանումների ենթակա ծախսերի» պահումներից հետո /ինչպես նշված է 7.3.1. հոդվածում/:

7.2.2. Կինոնկարի վերավաճառքից ու դիստրիբյուցիայից ցանկացած երաշխիք, որը գերազանցում է Եվրիմաժի կողմից հավանության արժանացած արտադրության անհրաժեշտ ֆինանսավորման չափը, ինչպես նաև նրանք, որոնք կնքվել են կինոնկարի մոնտաժային պատճենների ավարտից հետո, կդիտարկվեն որպես Եվրիմաժին վերադարձվելիք մաքուր մուտքեր: Մինչև հովանավորության երկրորդ տրանշի տրամադրումը Գործադիր տնօրենը պետք է իր ձեռքի տակ ունենա փաստաթղթերի ողջ փաթեթը  /տես նաև հոդված 5.2.2.-ը/:

7.2.3. Եկամուտների մասին բանկի գրության մեջ պետք է հստակ ցուցանվի, եթե պրոդյուսերները կամ դիստրիբյուտորները հանդիսանում են դիստրիբյյուցիայի ծախսերի աջակցության ամբողջական կամ մասնակի բենեֆիցիանտներ:

7.3. Հարկերի գումարի դուրսգրումը

Բոլոր դուրսգրումները պետք է համաձայնեցվեն Գործադիր տնօրենի հետ:

7.3.1. Դրամական մուտքերի մաքուր գումարներից Եվրիմաժի կողմից ընդունված «դուրսգրման ենթակա ծախսեր» են հանդիսանում՝

ա. դիստրիբյուցիայի մինչև 25% կոմիսիոնները /մեկ տարածքում վաճառված փաթեթի իրավունքի համար/, բացի համապրոդյուսեր երկրից ու բացառությամբ Հոդված 7.3.4.-ում նշվածից,

բ. պայմանով, եթե ստորև թվարկված ծախսերն ամբողջությամբ կամ մասնակի դեռևս չեն ներառված Եվրիմաժի կողմից հավանության արժանացած արտադրության բյուջե,

-արտադրությանն առնչվող ու պատճենների թողարկման ուղարկված տեխնիկական, ինչպես նաև արտադրանքի օտար լեզվով տարբերակի արտադրության ծախսերը,

-գովազդային նյութին ու կինոնկարի թողարկմանը վերաբերող հայտարարված, դիստրիբյուտորների կամ իրացման գործակալների կողմից ընդունված ու վճարված և յուրաքանչյուր պրոդյուսերի կողմից հավության արժանացած ծախսերը չեքերի առկայության, բոլոր վճարումները կետ առ կետ նշված լինելու  դեպքում,

գ. կինոնկարի շահագործման համար իշխանության ներկայացուցիչների կողմից արված, հարկման ոչ ենթակա պահումները,

դ. մաքսատուրքերն ու պրոֆեսիոնալ կազմակերպությունների հոնորարները, գրաքննության մարմիններին կինոնկարի ներկայացման հետ կապված, վերահսկման ու արխիվացման  ծախսերը, եթե դրանք ուղղակի կապ ունեն տվյալ կինոնկարի հետ:

Հետևաբար վճարման   հետաձգումը, բաժնեմասային ներդրումները, հեղինակային հոնորարը, եկամտին մասնակցելու իրավունքն ու հեղինակային իրավունքները չեն կարող դուրս գրվել բերած եկամտից:

7.3.2. Բոլոր այդ «դուրսգրման ենթակա ծախսերը» պետք է հավուր պատշաճի նշված լինեն դիստրիբյուտորների ու իրացման գործակալների ֆինանսական հաշվետվություններում, ու պետք է ենթակա լինեն ստուգման:

7.3.3. Այն դեպքում, երբ պրոդյուսերներն անմիջականորեն իրենց վրա են վերցնում դիստրիբյուցիայի ծախսերը և դրանք դիստրիբյուտորների ու վաճառքի գործակալների կողմից դեռ չեն ներառված ֆւնանսական հաշվետվության մեջ, Եվրմաժն այդպիսի ծախսերի պահումները կարող է իրականացնել հետևյալ կերպ՝

ա. Եթե պրոդյուսերը որոշում է կինոնկարը տարածել ինքնուրույն, համապատասխան ծախսերը կարող են դուրս գրվել նույն կերպ, ինչպես նշված է հոդված 7.3.1.-ում՝ այն դեպքում, եթե ծախսերը սերտիֆիկացված են անկախ աուդիտորի կողմից՝ հաստատելով, որ այդ ծախսերն ուղղակի կապ ունեն այդ կինոնկարի հետ, եղել են ֆիքսված՝ օգտագործելով նախագծի հաշվապահությունը և ներառված չեն եղել արտադրության բյուջե: Դիստրիբյուտորական միջնորդական հանգանակությունների դուրսգրումը թույլատրվում է այն դեպքում, եթե այն չի գերազանցում տվյալ տարածքում ընդունված տոկոսային լիմիտը՝ կապված դիտարկվող իրավունքի հետ:

բ. Եթե պրոդյուսերները ստանձնում է /նշանակում է/ դիստրիբյուցիայի հետ կախված ոչ բոլոր ծախսերը ներառող դիստրիբյուտորական ընկերությունը, պրոդյուսերների կողմից ստանձած ծախսերի բաժնեմասը դուրս կգրվի նույն կերպ, ինչպես նշված է Հոդված 7.3.-ում,  այն դեպքում, եթե դիստրիբյուտորական ընկերությունը գրավոր հավաստում է այն, որ  իր վրա չի վերցնում պրոդյուսերների կողմից հաշվարկված  դիստրիբյուցիայի ծախսերը ու պրոդյուսերի կողմից դիստրիբյուցիայի հաշվարկված ծախսերը ամրագրված են անկախ աուդիտի կողմից՝ հաստատելով դրանց ուղղակի կապը կինոնկարի հետ ու ֆիքսված են նախագծի հաշվապահությամբ:

7.3.4. Վաճառքի գործակալի 25% գերազանցող հոնորարը կարող է թույլատրելի լինել պայմանով, եթե՝

  • հոնորարը ներառում է Հոդված 7.3.1.-ից 7.3.3.-ում թվարկված  տեխնիկական ու գովազդային ծախսերը: Այս դեպքում Եվրիմաժի կողմից  համախառն եկամտից ոչ մի այլ պահում չի ընդունվի
  • Հոնորարը չի գերազանցում համախառն եկամտի 50%:

7.4. Եկամտի վերաբերյալ հաշվետվությունը

7.4.1. Սկսած նախագծի կոմերցիոն առաջին շահագործումից՝ համապրոդյուսերները կարող են, առանց նախնական խնդրանքի, Եվրիմաժին ներկայացնել կինոնկարի շահագործմանն առնչվող եկամտի մասին հաշվետվություններ առաջին երկու տարվա յուրաքանչյուր վեց ամսվա և, հետագայում, յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտի կտրվածքով: Այդ հաշվետվությունները պետք է ներկայացվեն պարզ ու մանրամասն՝ ցույց տալով յուրաքանչյուր կրիչի շահագործման արդյունքները՝ հստակ նշելով «հանումների ենթակա ծախսերը» և կարող են ներառել դիստրիբյուցիայի ու վաճառքի գործակալների կողմից հեղինակային հոնորարների հաշվետվությունների պատճենները, ինչպես նաև բոլոր վաճառքների ու լիցենզիոն համաձայնությունների պատճենները: Եկամուտներ վերաբերյալ հաշվետվությունների համար Եվրիմաժն անհրաժեշտության դեպքում  իրեն իրավունք է վերապահում պրոդյուսերներից խնդրել օգտագործել Եվրիմաժի կողմից հավանության արժանացած ստանդարտ ձևերը:

7.4.2. Յուրաքանչյուր համապրոդյուսեր պարտավոր է Եվրիմաժին ներկայացնել ֆիլմի կամ նրա մասի շահագործման վերաբերյալ բոլոր պայմանագրերի պատճենները:

7.5. Ընդունման հաշիվը

Երեք ու ավելի միլին եվրո բյուջե ունեցող նախածերի համար մուտքերի վճարման գործակալությունը պարտավոր է բացել ընդունման հաշիվ: Երեք միլիոն եվրոյից պակաս բյուջե ունեցող նախագծերի համար Եվրիմաժն իրեն իրավունք է վերապահում մուտքերի վճարման գործակալությունից պահանջել բացել ընդունման հաշիվ: Բոլոր դեպքերում Եվրիմաժը պետք է լինի համապատասխան պայմանագրի ստորագրող կողմ:

  1. Նշանակվածաջակցության փոփոխությունն ու աջակցության պայմանագրի դադարեցումը

8.1. Համատեղ արտադրության գնահատումը

8.1.1. Համատեղ արտադրողները Գործադիր տնօրենից պիտի պահանջեն նախնական հավանություն հավաստումը ու ներկայացնեն Տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանացած նախագծի ստեղծագործական, տեխնիկական, իրավաբանական կամ ֆինանսական մասի հետ կապված ցանկացած փոփոխության մասին  համարժեք փաստաթղթեր:

8.1.2. Նախագծի ստեղծագործական կամ ֆինանսական կառուցվածքի ցանկացած էական փոփոխություն պետք է հավանություն ստանա Տնօրենների խորհրդի կողմից: Այլ փոփոխությունները կարող է հաստատել Գործադիր տնօրենը:

8.1.3. Չխախտելով վերոնշյալ դրույթները՝  տնօրենի անձի փոփոխությունը կարող է մեխանիկորեն հանգեցնել Եվրիմաժի կողմից ֆինանսական օգնության դադարեցմանը՝ պայմանով, որ նկարահանումները դեռ չեն սկսվել: Նախագծեր ներկայացնելու հերթական ժամկետի շրջանակներում պրոդյուսերները պարտավոր են աջակցություն ստանալու նոր հայտ ներկայացնել:

8.2. Վերջնական արտադրանքի ծախսերի նվազեցումը

Եթե Եվրիմաժի ու հովանավորների կողմից ստորագրված աջակցության մասին պայմանագրի բյուջեում ամրագրված գումարից կինոնկարի վերջնական արտադրանքի ծախսերը նվազել են ավելի քան տասը տոկոսի չափով, Եվրիմաժի կողմից համարժեքորեն, տոկոսային նույն հարաբերակցությամբ կնվազեցվի աջակցության համար տրված հատկացումը:

8.3.Ֆինանսական օգնության չեղարկումը

8.3.1. Եվրիմաժի կողմից ֆինանսական օգնությունը կարող է չեղարկվել կամ ենթակա լինել անհապաղ վերադարձման, եթե պրոդյուսերը չի իրականացնում Պայմանագրի վարչական դրույթների պայմանները կամ աջակցության մասին պայմանագրում սահմանված պարտավորությունները:

8.3.2. Բացառիկ ու նպատակն արդարացնող դեպքերում Եվրիմաժը կարող է հետքայլ անել Հոդվածի 8.3.1. կետից:

8.3.3. Եթե համաարտադրող երկրներից մեկում կինոնկարը կինովարձույթ իջեցնելուց հետո մեկ տարվա ընթացքում աջակցության երկրորդ կամ վերջին տրանշը չի փոխանցվել, խորհրդակցելով արտադրող երկրի իշխանությունների հետ, Գործադիր տնօրենը կարող է չեղարկել մնացյալ գումարը:

8.4. Կինովարձույթ

Եվրիմաժի կողմից ֆինանսական օգնությունը կարող է չեղարկվել, եթե կինոնկարը չի ավարտվել ուչի իջեցվել կինովարձույթ արտադրող երկրներում այն ժամանակահատվածում, որը նշված է աջակցության մասին պայմանագրում: Արտադրող երկրների իրավասու իշխանությունների հետ խորհրդակցելուց ու դիտարկվող կինոնկարի առանձնաահտկություններն ի գիտություն ընդունելուց հետո Գործադիր տնօրենը համատեղ արտադրությունում նվազագույն  մասնակցություն ունեցած երկրներում կինովարձույթի պարտավորություններից կարող է հետքայլ անել կինոնկարը հասարակությանը ներկայացնելու ընդունելի այլ միջոցների հավաստման առկայության դեպքում:

  1. Գործողպայմանագրի վեճերի լուծումն ու մեկնաբանությունները

9.1. Կինոնկարի ֆինանսական օգնության մերժման մասին Տնօրենների խորհրդի որոշումը չի կարող բողոքարկման ենթակա լինել:

9.2. Եթե կողմերը վեճի կարգավորմանը չեն կարողանում հասնել հաշտ եղանակով, սույն պայմանագրով ամրագրված ու վեճի առարկա դարձած ցանկացած հարց կարող է ներկայցվել Արբիտրաժային խորհուրդ, որը բաղկացած է ամեն մի կողմից ընտրված մեկ արբիտրից և երկու այլ արբիտրների կողմից նշանակված նախագահող արբիտրից: Այն դեպքում, եթե վեցամսյա ժամկետում, համաձայն վերը հիշատակված պայմանների, չի նշանակվել նախագահող արբիտր, նրան նշանակում է Ստրասբուրդի միջնորդ դատարանի նախագահը:

9.3. Սակայն կողմերը վիճելի հարցը կարող են փոխադարձ համաձայնությամբ ներկայացնել արբիտրներից մեկին կամ Ստրասբուրգի միջնորդ դատարանի նախագահին, եթե նման համաձայնություն ձեռք չի բերվել:

9.4. 9.2 պարագրաֆում հիշատակված Խորհուրդը կամ, եթե տեղին է, 9.3 պարագրաֆում հիշատակված արբիտրը որոշում է լուծման ենթակա խնդրո գործընթացը:

9.5. Այն դեպքում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության, Խորհուրդը կամ, եթե տեղին է, արբիտրը հարցը լուծում է «խղճմտոք ու արդարացի»՝ ի գիտություն ընդունելով օրենքի դրույթը, ինչպես նաև հաշվի առնելով կինեմատոգրաֆիայի ու աուդիո-վիզուալ ոլորտում եղած պրակտիկան:

9.6. Արբիտրաժի որոշումը վերջնական է ու երկու կողմերի համար պատադիր:

9.7. Տնօրենների խորհուրդը կարող է իրեն վերապահել վարչական դրույթների փոփոխությունների ու դրանց մեկնաբանությունների իրավունք:

 

Հավելված 2

ՑԱՆԿ

Եվրիմաժի քարտուղարություն ներկայացվելիք նախագծի փաթեթում անհրաժեշտ փաստաթղթերի

  1. Ֆիլմի սինոփսիսը /առավելագույնը 3 էջ/.
  2. Ռեժիսորի մանրամասն մտահղացումը ֆիլմի ոճի, կառուցվածքի և մատուցման վերաբերյալ.
  3. Պրոդյուսերի դիրքորոշումը.

4.ա  Ֆիլմի սցենարը.

4.բ  Վիզուալ կամ գրաֆիկ պատկերներ և կադրավորում (անիմացիայի համար).

  1. Ընդհանուր բյուջեն եվրոյով (նշելով յուրաքանչյուր համաարտադրողի ներդրման չափը).
  2. Մանրամասն բյուջեն եվրոյով և հայտը ներկայացնող պրոդյուսերի երկրի ազգային արժույթով.
  3. Համաարտադրողների միջև կնքված համաարտադրության համաձայնագրերի պատճենները.
  4. Առկա ֆինանսավորման ապացույցները.
  5. Պրոդյուսերների եկամուտների հաշվետվություն (միայն նախորդ տարիներին Եվրիմաժից աջակցություն ստացածների համար).
  6. <<Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի>> պահանջներին համապատասխան համատեղ արտադրության ֆիլմի հավաստագիր։

http://www.coe.int/t/dg4/eurimages/Source/Forms/Coproduction/ListDocumentsToBeProvided2016_en.pdf

  

Հավելված 3

ՑԱՆԿ

«Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի» պահանջներին համապատասխան համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագրի տրամադրման համար  անհրաժեշտ փաստաթղթերի  

  • Հեղինակային իրավունքի ձեռքբերման պայմանագրի պատճենը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը հնարավորություն կտա ստուգելու ստեղծագործության տնտեսական շահագործման համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը.
  • Լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն կամ վավերագրական ֆիլմի սցենարը.

Մասնակից երկրների տեխնիկական և գեղարվեստական ներդրումը.

  • Մանրամասն նախահաշիվը և ֆինանսական պլանը.
  • Կինեմատոգրաֆիական ստեղծագործության աշխատանքային պլանը.
  • Համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը։ Պայմանագրում պետք է համապատասխան դրույթներ լինեն համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ։

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն։

https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168007bd2b

 

 

Հավելված 4

Եվրիմաժի կառավարման խորհրդի կողմից նախագծերի գնահատման բալային համակարգ

Գեղարվեստական ֆիլմերի «Եվրոպական» բնորոշումը գնահատվում է Եվրոպական համատեղ կինոարտադրության կոնվենցիայում տեղ գտած գնահատման բալային համակարգին համապատասխան:

Այդ կինոնախագծերը պետք է  հավաքեն 19 միավորից առնվազն 15 –ը՝  համաձայն ստորև նշված համակարգի՝

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 3
Կոմպոզիտոր 1
Գլխավոր դեր 3
Երկրորդ պլանի դեր 2
Երրորդ  պլանի դեր 1
Օպերատոր 1
Ձայն և միքսաժ 1
Մոնտաժ 1
Դեկորացիա և  հագուստ 1
Ստուդիա կամ նկարահանման վայր 1
Հետարտադրության վայր 1
ԸՆԴԱՄԵՆԸ 19

Գլխավոր, երկրորդ և երրորդ պլանի դերերը գնահատվում են նկարահանման օրերի քանակին համապատասխան:Конец формы

Անիմացիոն ֆիլմերի նախագծերի«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է ստորև  նշված բալային համակարգին համապատասխան:

Կինոնախագծերը պետք է հավաքեն 21 միավորից առնվազն  14 –ը:

Միավոր

Մտահղացում 1
Սցենար 2
Կերպարների մտահղացում 2
Երաժշտական ձևավորում 1
Ռեժիսուրա 2
Պատկերաշար 2
Դեկորների գլխավոր ձևավորող 1
Համակարգչային հետին պլաններ 1
Ֆիլմի պլանի կազմում 2
Անիմացիայի ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Գունավորման ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Պատկերի հավաքում 1
Մոնտաժ՝ 1
Հնչունավորում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 21

Վավերագրական ֆիլմերի նախագծերի«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է ստորև նշված բալային համակարգին համապատասխան: Կինոնախագծերը պետք է հավաքեն ընդհանուր քանակի միավորների առնվազն  50% – ը:

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 2
Օպերատոր 2
Մոնտաժ 2
Նկարահանման վայր 2
Հետարտադրության վայր 2
Խորհրդատու 1
Կոմպոզիտոր 1
Հնչունային ճարտարագետ 1
ԸՆԴԱՄԵՆԸ

16

 

https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168007bd2c