ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ”

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. “Հայաստանի ազգային կինոկենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է կինոարվեստի բնագավառում մշակութային գործունեության իրականացումը:

“Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիա” պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 17-ի N 417 որոշման համաձայն,

“Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիա” պետական ձեռնարկության (գրանցված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից` 08.09.1995թ., գրանցման համարը` 271.140.00633, վկայական N01Ա017080) վերակազմավորման ճանապարհով, վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը: “Հայաստանի ազգային կինոկենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է “Համո Բեկնազարյանի անվան “Հայֆիլմ” կինոստուդիա” պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

Կազմակերպությունը վերանվանված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2.Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով,Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3.Կազմակերպությունը` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

4.Կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5.Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:

6.Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

7. Կազմակերպությունը իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված   պարտավորությունների համար:

8. Կազմակերպության անվանումն է`

– հայերեն լրիվ` “Հայաստանի ազգային կինոկենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպություն, կրճատ` “Կինոկենտրոն” ՊՈԱԿ

-ռուսերեն լրիվ` “Национальный киноцентр Армении” госудатственная некомерческая организация, կրճատ` “Киноцентр” ГНО

– անգլերեն լրիվ` “National Cinema Center of Armenia” Non-commercial State Organization, կրճատ- “Cinema Center” NCSO

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` ք.Երևան, Վ. Տերյան 3 ա։

 

               II. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը

10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

ա) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը.

բ) կինոարվեստի երկերի ստեղծումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյապետություններում.

գ) Ազգային կինոարվեստը բարձր մակարդակով ներկայացնելը.

դ) Կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը.

ե) Արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը.

զ) ‎‎ազգային կինոնկարների /այդ թվում` մանուկների և պատանիների համար/, ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը։

11. Կազմակերպությունն իր գործունեության նպատակներին համապատասխան`

ա) արտադրում է կինոֆիլմեր և տեսաֆիլմեր.

բ) ինքնուրույն է ձևավորում ստեղծագործական և արտադրական անձնակազմը.

գ) անկախ է իր գործունեության գեղարվեստական ստեղծագործական ուղղությունների կինոարվեստի ժանրի ընտրության մեջ. ինքնուրույն է ընդունում որոշումներ` կինոֆիլմերի հրապարակային ցուցադրման,   կինոփառատոների և կինոշուկաների մասնակցության և գովազդային նյութերի հրապարակման վերաբերյալ.

դ) ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում է իր ծառայությունների և արտադրանքի իրացման կարգն ու գները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.

ե) որոշում է իր արտադրած ֆիլմերի օգտագործման ընտրության եղանակը, այդ ֆիլմի հեռուստահեռարձակման, նյութական կրիչներով բազմացման, տարածման, իրաց-ման և կրկնօրինակման թույլտվության իրավունքի փոխանցումը այլ կազմակերպու-թյուններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց` մտավոր սեփականության օբյեկտների և այլ անձանց իրավունքների պահպանման պայմանով.

զ) ինքնուրույն է ծրագրում իր հիմնական գործունեությունը, որոշում գործունեության զարգացման հեռանկարային ծրագրերը` կնքված պայմանագրերին, իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների պահանջներին համապատաս-խան.

է) իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների պահանջարկին համապատասխան` պայմանագրային հիմունքներով ներգրավում է այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց.

ը) օգտագործում է իր ձևաթղթերը, անվանումն ու խորհրդանիշը գովազդի նպատակով, ինչպես նաև թույլատրում է դրանց օգտագործումը այլ իրավաբանական և ֆիզի-կական անձանց կողմից` պայմանագրային հիմունքներով.

թ) ապահովում է կազմակերպությանն ամրացված շենքերի ու շինությունների պահպանությանն ու օգտագործմանն անհրաժեշտ պայմանակարգը / ռեժիմը /, իրականացնում տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության միջոցառումներ.

ժ) իրականացնում է ուսումնամանկավարժական և խորհրդատվական գործունեություն` կինոարտադրողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով.

ժա) անդամակցում է միջազգային կազմակերպություններին.

ժբ) միջպետական համաձայնագրերին, այլ կազմակերպությունների հետ պայմանագրերին համապատասխան. իրականացնում է համատեղ կինոարտադրություն :

12.Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) այլկազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով կինոֆիլմերի, տեսաֆիլմերի արտադրում և իրացում.

բ) վճարովի ծառայությունների մատուցում.

գ) հրատարակչական գործ:

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

13. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

14. Պետական բյուջեով կազմակերպության համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով: Կազմակերպության կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միյայն “Գնումների մասին” ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

III. Կազմակերպության սեփականությունը

15. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավուն-քով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:

Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները:

16. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և /կամ / սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետել,

տնօրնել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

17. Կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

18. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

19. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

20. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատու-թյունը ենթակա է վերստուգման (աուդիտի) լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

 

IV. Կազմակերպությանն ամրացված գույքը

21. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանը անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

22. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

23. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

24. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած  եկամուտները կազմակերպության սեփականությունն են:

Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

25. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V . Կազմակերպության կառավարումը

26. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:

27. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորած պետական մարմինը:

28. Լիազորված պետական մարմինը`

ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար.

բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.

գ) կազմակերպության տնօրենի հետ կնքում է պայմանագիր. պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ. նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրերի դադարման`

“Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

դ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

ե) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ը) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և /կամ/ ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ժ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

ժբ) իրականացնում է “Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

29. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին նշանակում և ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:

30. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը կարգավորվում են “Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով:

31. Կազմակերպության տնօրենը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

32. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

33. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով   կազմակերպությանը   և /կամ/ պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

34. Կազմակերպության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմնին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

թ) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) կազմակերպում է կազմակերպությանը անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային, շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ.

ժբ) փոփոխում է շինությունների կիրառական նշանակությունը, եթե դրանք չեն խոչընդոտում կազմակերպության հիմնական գործունեությանը.

ժգ) որոշում է կայացնում կազմակերպության տրանսպորտային միջոցների օգտագործման վերաբերյալ.

ժդ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթեր.

ժե) հաստատում է կազմակերպության ֆինանսաարտադրական գործունեության ծրագիրը.

ժզ) որոշում է կայացնում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վարձակալության հանձնելու վերաբերյալ.

ժէ) որոշում է ընդունում կազմակերպության ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ.

ժը) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը. հաստատում է կազմակերպության ընդհանուր և առանձին կառուցվածքային ստորաբաժանումներիկանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները.

ժթ) հաստատում է կազմակերպության գործունեության ծրագիրը.

ի) Որոշում է ընդունում կինոֆիլմերի` միջազգային փառատոններին, կինոշուկաներին մասնակցելու վերաբերյալ.

իա) կնքում և լուծում է կազմակերպության ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանագրեր, որոնք ձևակեպվում են տնօրենի հրամաններով.

իբ) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը, անձնակազմի ստեղծագործական և արտադրական գործունեությունը կարգավորող փաստաթղթեր.

իգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

35. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

36. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն ` այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

37. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:

38. Կազմակերպությունը, ստեղծագործական ներուժի վերարտադրման նպատակով, կարող է ստեղծել կինոդերասանի ստուդիա և թատրոն:

Կինոդերասանի ստուդիայի և թատրոնի կանոնադրությունը և գործունեության ծրագիրը հաստատում է կազմակերպության տնօրենը` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

39. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, ստեղծագործական և կազմակերպման աշխատանքների ադրձյունավետ իրականցման նպատակով` տնօրենին առընթեր ստեղծվում է խորհրդակցական մարմին` գեղարվեստական խորհուրդ:

Գեղարվեստական խորհրդն իր գործարույթներն իրականացնում է տնօրենի կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա:  Գեղարվեստական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կազմակերպության տնօրենը (նախագահ) և ստեղծագործական, արտադրական անձնակազմի, ինչպես նաև արվեստի, գրականության, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գեղարվեստական խորհրդի կազմը, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով, հաստատում է կազմակերպության տնօրենը:

Գեղարվեստական խորհրդն իր իրավասությունների սահմաններում քննարկում է կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր, կազմակերպության գործունեության տարեկան և ընթացիկ ծրագրերն ու դրանց կատարման հաշվետվությունները:

 

                   VI. Կազմակերպությանվերակազմակերպումըևլուծարումը

40. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

41. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

42. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

43. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

44. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

45. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե: