ՈՒՂԵՑՈՒՅՑ

Եվրիմաժի աջակցության հայտերի ներկայացման

 

  1. Եվրիմաժը /Eurimages/ հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2016 թվականին:
  2. Եվրիմաժն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և  ցուցադրության համար (տես՝ www.coe.int/eurimages): Վերոնշյալ ուղղություններով աջակցության պայմանները սահմանում է Եվրիմաժը (Հավելված 1):
  3.  Լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի համատեղ արտադրությանը Եվրիմաժի աջակցությունն ստանալու համար հայտերը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում են Եվրիմաժի քարտուղարություն՝ տարին չորս անգամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետները հրապարակվում են Եվրիմաժի կայքում: 2016թ.-ի հայտերի ներկայացման համար սահմանված են հետևյալ վերջնաժամկետները՝

ա) մինչև հունվարի 15-ը.

բ) մինչև  ապրիլի 15-ը.

գ) մինչև օգոստոսի 25-ը.

դ) մինչև հոկտեմբերի 25-ը։

4. Քարտուղարության հավանությանն արժանացած նախագծերը գնահատում է Եվրիմաժի Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդը):  2016 թ.-ին որոշումների կայացման վերջնաժամկետներն են, համապատասխանաբար՝

ա) մարտի 9-11-ը.

բ) հունիսի 21-25-ը.

գ) հոկտեմբերի 18-21-ը.

դ) դեկտեմբերի 13-15-ը*։

 

*Վերոնշյալ տվյալները վերաբերում են 2016 թվականին, իսկ հետագայում հաջորդ տարիների վերջնաժամկետներները կարելի է ստուգել Եվրիմաժի կայքում:

5. Եվրիմաժի Խորհուրդը ձևավորվում է անդամ երկրների ազգային ներկայացուցիչներից՝ հավասարության սկզբունքով: Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներն են՝ Սուսաննա Հարությունյանը (e-mail: aafccj@arminco.com), Վրեժ Քասունին (e-mail: kassouny@reanimania.com):

6. Ֆիլմերի համատեղ արտադրության աջակցությունն ստանալու համար կինոարտադրողը (պրոդյուսերը) (իրավաբանական անձ) Եվրիմաժի քարտուղարություն պետք է ներկայացնի Նախագծի ամբողջական փաթեթը՝ առցանց տարբերակով, անգլերեն կամ ֆրանսերեն լեզվով։

7. Համաձայն Եվրիմաժի «Համատեղ արտադրության լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի աջակցության կանոնակարգի» 2-րդ կետի 2.1.4. ենթակետի պահանջների՝ նախագծի փաթեթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիր։ Նախագծի փաթեթում ներառված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հավելված 2-ում:

8. Համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը ստանալու համար պետք է դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Կինոկենտրոն), Եվրիմաժ դիմելու ժամկետից առնվազն 30 օր առաջ։ Հավաստագիր ստանալու համար Կինոկենտրոն ներկայացվելիք փաթեթը պետք է պարունակի «Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի» պահանջներին համապատասխան փաստաթղթեր՝ հայերեն լեզվով (Հավելված 3

9. Համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը տրվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ հայերեն և անգլերեն լեզուներով, փաթեթը Կինոկենտրոն ներկայացնելու պահից 15 օրվա ընթացքում։ Հավաստագրի տրամադրումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի» պահանջներին:

10. Համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը ստանալուց հետո Նախագծի պրոդյուսերը, Եվրիմաժի քարտուղարությանը հայտը ներկայացնելուց առաջ, կարող է դիմել Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցչին/ներին՝ նախագծի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն ստանալու համար։

11. Պրոդյուսերը վերը նշված ժամկետներում նախագծի ամբողջական փաթեթը առ-ցանց եղանակով ներկայացնում է Եվրիմաժի քարտուղարություն, որի մասին անմիջապես տեղեկացնում է Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներին։

12. Քարտուղարության մասնագիտական էքսպերտիզա անցած և հավանությանն արժանացած նախագծերը հետագայում գնահատում է Եվրիմաժի Խորհուրդը՝ սահմանված բալային համակարգով (Հավելված 4

13. Եվրիմաժի աջակցությունը ստացած ֆիլմերի արտադրության ավարտից հետո, պրոդյուսերը պետք է ֆիլմը ներկայացնի Հայաստանի ազագային կինոկենտրոն ֆիլմերի տեղեկատվական շտեմարանում՝ ռեեստրում գրանցելու համար։

 

Հավելված 1

 

 

Սույն կանոնակարգը կիրառելի է  2016թ. հունվարի 1-ից:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Ներածություն

Եվրիմաժը /Eurimages/ հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության ֆոնդ: Ներկայումս 47 ԵԽ պետություններից Ստրասբուրգյան գլխավոր կազմակերպությանն անդամագրված են 37-ը:

Նպատակը

Եվրիմաժը աջակցում է Եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով Եվրոպայում արտադրված լիամետրաժ խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմերին: Եվրիմաժը նպաստում է նաև Եվրոպական տարբեր երկրների կինոգործիչների համագործակցությանը:

1 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Eurimages ֆոնդի անդամ պետություններն են՝

Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սերբիան, Սլովենիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան ու Թուրքիան: 2016թ. Հայաստանը դարձել է Հիմնադրամի 37-րդ անդամ-պետությունը։

 

Բյուջեն

Եվրիմաժի տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն € և համալրվում է անդամ պետությունների ֆինանսական ներդրումներից և տրամադրված ֆինանսական   աջակցության ետ վճարներից:

Կառավարման խորհուրդը

Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ), որի ղեկավարը նախագահն է, սահմանում է Հիմնադրամի քաղաքականությունը և որոշումներ է կայացնում ֆինանսական աջակցության վերաբերյալ: Անդամ-պետությունների ներկայացուցիչներից կազմված Խորհուրդը կազմակերպում է հանդիպումներ տարին չորս անգամ Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Քարտուղարություն

Եվրիմաժի քարտուղարությունը պատասխանատու է Խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացման համար:  Այն պահպանում է կապը կինոգործիչների հետ և գնահատում է ֆինանսական աջակցության հայտերը, ինչպես նաև ապահովում է ֆինանսական աջակցության պայմանագրերի իրականացման հսկողությունը: Քարտուղարությունը գտնվում է Ստրասբուրգում, այն ղեկավարում է Գործադիր տնօրենը։

Աջակցության ուղղությունները

Եվրիմաժը ֆինանսական   աջակցությունը ցուցաբերում է երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության համար: Սույն կանոնակարգը վերաբերվում է համատեղ արտադրության աջակցության ուղղությանը։ Այլ աջակցության հարցերով անհրաժեշտ է ղեկավարվել այլ համապատասխան կանոնակարգերով:

Որոշումների կայացման գործընթացը

Նախագծերի հայտերը ընդունվում են տարի չորս անգամ: Քարտուղարությունը կիրառում է սույն կանոնակարգի 2-րդ հոդվածում նշված իրավունքների չափանիշները և հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին:  Քարտուղարության հավանությանն արժանացած նախագծերը հետագայում գնահատում է Խորհուրդը, իսկ սցենարի գեղարվեստական արժանիքները գնահատում են անկախ փորձագետները։ Ֆինանսական   աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնելիս, Խորհրդն առաջնորդվում է սույն կանոնակարգի 3-րդ հոդվածի չափանիշներով:

Ֆինանսավորումը

Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը տրվում է լողացող վարկերի (համատեղ արտադրության համար աջակցություն) կամ սուբսիդավորման (դիստրիբյուցիյա և ցուցադրություն) ձևով:  Լողացող վարկերը մարվում են աջակցվող նախագծերի եկամուտների հիման վրա:

Տեղեկատվություն

Հայտերի ընդունման վերջնաժամկետները, դիմումի ձևերը և կոնտակտային տվյալները կարելի է գտնել www.coe.int/eurimages կայքում:

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ԱՆԻՄԱՑԻՈՆ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ


1 ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ը

1.1. Հայտերը

1.1.1. Ֆինանսական աջակցության հայտը Եվրիմաժի գործադիր տնօրենին է ներկայացնում համատեղ արտադրության պրոդյուսերների մեկը՝ բոլոր համապրոդյուսերների համաձայնությամբ:

1.1.2. Հայտերը պետք է ներկայացվեն առցանց անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ Եվրիմաժի հայտերի լրացման կայքէջի պահանջներին համապատասխան (www.coe.int/Eurimages), պարտադիր ներառելով ֆինանսավորման հստակ հիմնավորումները: Ընդունված պահանջներին չհամապատասխանող հայտերն ու նախագծերը չեն արժանանում Քարտուղարության հավանությանը, և չեն դրվում Խորհրդի քննարկմանը։

1.1.3. Հայտը ներկայացնելուց հետո համաարտադրողները հնարավորինս շուտ դիմում են Եվրիմաժի Խորհրդի իրենց ազգային ներկայացուցչներին։ Եթե համաարտադրողները Խորհրդի հանդիպումից առաջ չեն դիմում ազգային ներկայացուցիչներից մեկին, ապա նախագիծը հանվում է օրակարգից:

 

1.1.4. Եվրիմաժի Կանոնակարգին նախագծի համապատասխանությունն ստուգելու համար Գործադիր տնօրենն իրավունք ունի կիրառել ստուգման ցանկացած միջոց:

1.2. Հայտերի ընդունման վերջնաժամկետները

1.2.1. Խորհրդի կողմից հաստատված հայտերի ընդունման վերջնաժամկետները հրապարակվում են Եվրիմաժի կայքում. www.coe.int/Eurimages :

1.2.2. Վերջնաժամկետի օրը հայտերն առանց բացառության ներկայացվում են Ֆրանսիայի տեղական ժամանակով մինչև ժամը 18.00:

1.3. Արժույթը և կիրառելի փոխարժեքները

1.3.1. Եվրիմաժի բոլոր հաշվարկները կատարվում են եվրոյով. ֆինանսական աջակցության գումարի չափը նույնպես հաշվարկվում է եվրոյով:

1.3.2. Կինոարտադրության ընդհանուր ծախսերը, յուրաքանչյուր համատեղ արտադրողի ներդրումը և Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը որոշվում է եվրոյին համարժեք արտարժույթով, եվրոյի միակ կիրառելի փոխարժեքը սահմանում է Եվրոպայի խորհուրդի ֆինանսական վարչությունը, որի մասին տվյալները պարբերաբար  հրատարակվում են Եվրիմաժի կայքում. www.coe.int/Eurimages.

1.4. Հայտի վերահանձնում (միայն Խորհրդի քննարկմանը ներկայացված հայտերի համար)

1.4.1. Նախագիծը հնարավոր է հանել Խորհրդի օրակարգից և կրկին ներկայացնել միայն մեկ անգամ.

1.4.2. Չի թույլատրվում կրկին ներկայացնել նախկինում Խորհրդի կողմից մերժված նախագիծը:

1.4.3. Հարկավոր է նշել, որ Խորհրդի օրակարգից հանված նախագիծը ինքնաբերաբար չի փոխադրվում Խորհրդի հաջորդ հանդիպման օրակարգ: Նախագծի վերահանձնման խնդրանքը պետք է կատարվի on-line իրավասու պրոդյուսերի կողմից կետ 1.2.-ում նշված վերջնաժամկետներում:

1.4.4. Նախագիծը հնարավոր է հանել օրակարգից իրավասու պրոդյուսերի  խնդրանքով ոչ ուշ, քան 31 օր առաջ մինչև Խորհրդի հանդիպումը: Եվրիմաժի քարտուղարության հավանությանն արժանացած նախագիծը հանելու դեպքում այն կհամարվի մերժված,  հետևաբար չի ընդգրկվի Խորհրդի հերթական օրակարգում:

 

2. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

2.1. Ընդհանուր դրույթներ

2.1.1. Նահագծերի ընտրվելու իրավունքի վերաբերյալ որոշումը կայացնում է Գործադիր տնօրենը՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝

2.1.2. Կինոթատրոններում ցուցադրվելու նպատակով արտադրվող լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն և վավերագրական ֆիլմերի նախագծերը /նվազագույն 70 րոպե/.

2.1.3. Համատեղ արտադրության այն նախագծերը, որոնք ունեն Եվրիմաժի անդամ-պետություններում գրանցված  առնվազն երկու անկախ պրոդյուսեր:

2.1.4. Ներկայացված նախագծերը պետք է համապատասխանեն անդամ-պետությունների օրենսդրությանը, համաարտադրող պետությունների միջև կնքված երկկողմանի պայմանագրերին, ինչպես նաև Կինեմատոգրաֆիայի Համատեղ Արտադրության Եվրոպական Կոնվենցիային: Սույն կանոնակարգից ելնելով, անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում ազգային հասարակական աջակցությունը և իրավասու ազգային մարմինների կողմից տրված համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը:

Սույն կանոնակարգից ելնելով, պետական աջակցությունը, անհրաժեշտության դեպքում, կհամարվի որպես համարժեք իրավասու ազգային մարմինների կողմից տրված ազգային հավատարմագրում (համատեղ արտադրության Հավաստագիր):

2.1.5. Ներկայացված նախագծերը պետք է համապատասխանեն Եվրիմաժի մշակութային նպատակներին:

2.1.6. Անընդունելի են համարվում բացահայտորեն պոռնոգրաֆիական բնույթի, բռնություն կամ մարդու իրավունքները ոտնահարող նախագծերը:

2.1.7. Նախագծերը պետք է ներառեն /նախատեսել/ թվային մաստերպատճենը՝ կինոթատրոններում ցուցադրելու համար (նվազագույնը 2K, միջազգային DCI կամ ISO չափանիշներին համապատասխան)։

 

2.2. Իրավասու պրոդյուսերները

2.2.1. Ֆինանսական աջակցությունը տրամադրվում  է միայն Եվրոպական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գործում են անդամ պետությունների օրենսդրությամբ, և որոնց հիմնական գործունեությունը կինոարտադրությունն է, անկախ պետական կամ մասնավոր հեռարձակող կազմակերպություններից կամ հեռահաղորդակցական ընկերություններից:

2.2.2. Կազմակերպությունը համարվում է Եվրոպական, եթե  մեծամասամբ պատկանում է և շարունակում է պատկանել, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անդամ-պետությունների քաղաքացիներին:

2.2.3. Արտադրող կազմակերպությունը համարվում  է անկախ, եթե  իր ակտիվների /կանոնադրական կապիտալի/  ոչ ավելի քան 25%-ը պատկանում է մեկ հեռարձակողին, կամ, ոչ ավելի քան 50%-ը, երբ ներգրավված են մի քանի հեռարձակողներ:

2.2.4. Եվրիմաժից նախկինում աջակցություն ստացած պրոդյուսերները պարտավոր են կատարել Հիմնադրամի հանդեպ իրենց բոլոր պայմանագրային պարտավորությունները, մասնավորապես՝ ներկայացնել նախկինում Եվրիմաժի հովանավորած յուրաքանչյուր նախագծ(եր)ի եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը։

2.3.Համատեղ արտադրության կառուցվածքը

2.3.1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում, ամենամեծ ավանդ ներդրող համաարտադրողի մասնակցությունը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 70% -ը. Փոքր ավանդ ներդրող յուրաքանչյուր համաարտադրողի մասնակցությունը պետք է լինի ընդհանուր բյուջեի 10%-ից ոչ պակաս.

Երկկողմ համատեղ արտադրության դեպքում, ամենամեծ ավանդ ներդրող համարտադրողի մասնակցությունը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 80% -ը. Փոքր ավանդ ներդրող համաարտադրողի մասնակցությունը պետք է լինի ընդհանուր բյուջեի 20%-ից ոչ պակաս.

Չնայած վերը նշված դրույթներին, այն դեպքում, եթե երկկողմ համատեղ արտադրության բյուջեն գերազանցում է 5 մլն. €, ամենամեծ ավանդ ներդրող համարտադրողի մասնակցությունը չպետք է գերազանցի ընդհանուր  բյուջեի 90% -ը։

2.3.2. Համատեղ արտադրության կառուցվածքը պետք է հաստատված լինեն սահմանված կարգով ստորագրված համատեղ արտադրության համաձայնագրով։ Նախագծերի ընտրության ընթացակարգի նպատակների համար, բացառության կարգով կարող է ընդունվել նախնական գրավոր պայմանավորվածությունը (deal memo), որտեղ մանրամասնորեն շարադրվում են  համատեղ արտադրության բոլոր էական դրույթները.

• հստակ նշված է նախագծի յուրաքանչյուր համաարտադրողի ֆինանսական մասնակցությունը.

•  Համաարտադրողները համատեղ  տիրապետում են բոլոր իրավունքներին.

• համաարտադրողների միջև եկամուտների բաշխումը (նշելով բացառիկ և / կամ բաշխված տարածքները).

• ընդհանուր բյուջեի, ծախսերի վերաբերյալ պահանջների, ինչպես նաև բուջեն գերազանցելու դեպքերի հստակ սահմանումը.

• հղումը համապատասխան համաձայնագրերին:

2.4. Եվրիմաժի ոչանդամ պետությունների պրոդյուսերների և ֆինանսավորող հաստատությոընների մասնակցությունը

2.4.1. Եվրիմաժի ոչ-անդամ պետությունների համատեղ արտադրողները կարող են մասնակցել նախագծին այն դեպքում, եթե իրենց համատեղ ներդրումը չի գերազանցում ընդհանուր բյուջեի 30% -ը:

2.4.2. Գործադիր տնօրենն իրավունք ունի կիրառել ցանկացած միջոց, որպեսզի վերահսկվի  նախագծի իրականացումը միայն Եվրիմաժի անդամ-պետությունների համաարտադրողների կողմից։

2.5. Տեխնիկական և գեղարվեստական համագործակցություն և ֆինանսական համաարտադրությունները

2.5.1. Նախագծերը պետք է արտացոլեն Եվրիմաժի անդամ պետություններում գրանցված առնվազն երկու համարտադրողների միջև գեղարվեստական և/կամ տեխնիկական համագործակցությունը: Այս համագործակցությունը գնահատվում է ստեղծագործական կազմով (ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, օպերատոր, ձայնային ինժեներ,մոնտաժոր, գեղարվեստական ղեկավար, հանդերձավորող) և հիմնական դերակատարներով (առաջին, երկրորդ և երրորդ պլանի դերակատարներ) նկատի առնելով ազգությունը և բնակության վայրը, ինչպես նաև ստուդիայի, նկարահանման տարածքների, հետարտադրական աշխատանքների և լաբորատորիաների, համապատասխան ծառայություններ մատուցողների գտնվելու վայրը:

2.5.2. Սակայն մեկ կամ ավելի համարտադրողների կողմից  բացառիկ ֆինանսական ներդրում ունեցող համատեղ արտադրությունը հավանության է արժանանում այն դեպքում, երբ  ինքը ազգային հավատարմագրում է ստանում համաարտադրող երկրներում:

2.6. Եվրոպական կինոնախագիծ

2.6.1. Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերի նախագծերին, դրանց

«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է Եվրոպական համատեղ կինոարտադրության  կոնվենցիայում տեղ գտած գնահատման բալային  համակարգին համապատասխան:

 

Այդ կինոնախագծերը պետք է  հավաքեն 19 միավորից առնվազն 15 –ը՝  համաձայն ստորև նշված համակարգի՝

 

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 3
Կոմպոզիտոր 1
Գլխավոր դեր 3
Երկրորդ պլանի դեր 2
Երրորդ  պլանի դեր 1
Օպերատոր 1
Ձայն և միքսաժ 1
Մոնտաժ 1
Դեկորացիա և  հագուստ 1
Ստուդիա կամ նկարահանման վայր 1
Հետարտադրության վայր 1
ԸՆԴԱՄԵՆԸ 19

 

Գլխավոր, երկրորդ և երրորդ պլանի դերերը գնահատվում են նկարահանման օրերի քանակին համապատասխան:

Конец формы

 

2.6.2. Ինչ վերաբերում է  անիմացիոն ֆիլմերի նախագծերին, դրանց

«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է ստորև  նշված բալային համակարգին համապատասխան:

 

Կինոնախագծերը պետք է հավաքեն 21 միավորից առնվազն  14–ը:

Միավոր
Մտահղացում 1
Սցենար 2
Կերպարների մտահղացում 2
Երաժշտական ձևավորում 1
Ռեժիսուրա 2
Պատկերաշար 2
Դեկորների գլխավոր ձևավորող 1
Համակարգչային հետին պլաններ 1
Ֆիլմի պլանի կազմում 2
Անիմացիայի ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Գունավորման ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Պատկերի հավաքում 1
Մոնտաժ՝ 1
Հնչունավորում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 21

 

2.6.3. Ինչ վերաբերում է  վավերագրական ֆիլմերի նախագծերին, դրանց

«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է  ստորև  նշված բալային համակարգին համապատասխան: Կինոնախագծերը պետք է հավաքեն  ընդհանուր քանակի միավորների առնվազն   50% – ը:

 

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 2
Օպերատոր 2
Մոնտաժ 2
Նկարահանման վայր 2
Հետարտադրության վայր 2
Փորձագետ 1
Կոմպոզիտոր 1
Հնչյունային ճարտարագետ 1
ԸՆԴԱՄԵՆԸ 16

 

2.6.4. Կինոնախագիծն ընտրվելու իրավունք կունենա, եթե չի հավաքել միավորների անհրաժեշտ քանակը (ըստ ստորև նշված դրույթների), սակայն նախագծին տրամադրվել է ազգային հավատարմագիր՝ համատեղ արտադրության մասնակից երկրներում գործող օրենսդրությանը համապատասխան: Այս պայմանի համապատասխանությունը պետք է հաստատված լինի ազգային իրավասու մարմինների կողմից տրված գրավոր վկայագրում՝ նշելով  նախնական հավատարմագիրը (նախնական համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագիրը ՝տրված իրավասու ազգային մարմինների կողմից):

2.7. Հիմնական նկարահանումների մեկնարկը

2.7.1. Ընտրվելու իրավունք ունեն միայն այն կինոնախագծերը, որոնց

հիմնական նկարահանումները/հիմնական անիմացիան  Խորհրդի՝  աջակցություն տրամադրելու հարցի քննարկման պահին դեռևս  սկսված չեն և որոնց  մեկնարկը նախատեսված է  նիստին հաջորդող վեց ամսվա ընթացքում:

2.7.2. Եթե անխուսափելի և պատշաճ կերպով պատճառաբանված հիմնավորումներով հիմնական նկարահանումները/ հիմնական անիմացիան  սկսվել են Խորհրդի՝ աջակցություն տրամադրելու հարցի  քննարկումից  առաջ, ապա  կինոնախագիծը կարող է դիտարկվել որպես նկարահանման իրավունք ունեցող, եթե հիմնական նկարահանումների/ հիմնական անիմացիայի օրերի քանակը  չի գերազանցում  ողջ նկարահանումների օրերի թվի կեսը:

Վավերագրական ֆիլմերի դեպքում՝ Գործադիր տնօրենը կարող է նախագծի նկարահանման իրավունքի տրամադրման որոշում կայացնել, եթե արդեն կատարված նկարահանումների օրերի քանակը  չի գերազանցում ողջ նկարահանումների օրերի թվի 80 %-ը:

Նախագիծն առցանց ներկայացնելիս՝ արտադրողները պետք է  տրամադրեն անհրաժեշտ հիմնավորումներ:

2.8. Հեղինակային իրավունքների և նեգատիվի համատեղ օգտագործումը

2.8.1. Ներկայացրած համատեղ արտադրության կինոնախագծերը պետք է համապատասխանեն եվրոպական պետություններում գործող  հեղինակային իրավունքների կանոնակարգին, մասնավորապես՝ վերջնական մոնտաժին  վերաբերող դրույթներին:

2.8.2. Նեգատիվի համատեղ  օգտագործման իրավունքը պետք է տրվի յուրաքանչյուր համաարտադրողին:

2.9. Ֆինանսական չափանիշները

2.9.1. Համատեղ արտադրության մասնակից յուրաքանչյուր երկրում կինոնախագծերը պետք է օգտվեն հետևյալ արտոնություններից գոնե մեկից՝

  • պետական օժանդակություն
  • նախնական վաճառք հեռուստաալիքներին,
  • նվազագույն երաշխիք ունեցող արտոնություն  կամ ցանկացած այլ ֆինանսական վկայագիր, որը ենթակա է ստուգման և ընդունվում է Գործադիր տնօրենի կողմից (բացառությամբ շրջանառության մեջ դրված սեփական միջոցների, վճարումների հետաձգում, և բնաիրային  կամ վոչ ֆինանսական ներդրումների):

 2.9.2. Համատեղ արտադրության մասնակից յուրաքանչյուր երկրի առնվազն 50% ֆինանսավորումը պետք է հաստատվի ֆորմալ պարտավորություններով, կամ այլ  սկզբունքներով, ինչպիսիք են՝ պայմանագրերը, համաձայնագրերի արձանագրությունները, հիմնավորված հատուկ նամակները, պետական աջակցության և բանկային գործարքները հաստատող վկայագրերը:

Այնուհանդերձ, միայն  բանկի վկայագիրը ինքնին չի կարող հավաստել պահանջվող ֆինանսավորման շեմը:

Վճարումների հետաձգումները (այդ թվում պրոդյուսերների աշխատավարձերը, չնախատեսված ծախսերը) և բնաիրային /ոչ ֆինանսական/ ներդրումները կարող են դիտարկվել որպես ֆինանսավորման ստույգ աղբյուրներ այն դեպքում, եթե չեն գերազանցում համատեղ արտադրության ընդհանուր բյուջեի 15%-ը:

2.9.3. Համապրոդյուսերների  կամ ֆինանսական  գործընկերների ֆինանսական հնարավորությունների գնահատման նպատակով Գործադիր տնօրենը կարող է պահանջել գնահատման համար անհրաժեշտ ցանկացած այլ փաստաթուղթ:

2.9.4. Արտադրական բյուջեն պետք է հստակ ցույց տա կինոթատրոններում ցուցադրության համար նախատեսված  թվային պատճենահանման համար կատարված ծախսերը  (նվազագույնը 2K, միջազգային DCI կամ ISO չափանիշներին համապատասխան)։

Начало формы

Конец формы

 

3. ԿԻՆՈՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Քարտուղարության վերլուծությունը

Յուրաքանչյուր կինոնախագծի համար Գործադիր տնօրենը Խորհրդին տրամադրում է կինոնախագծի մանրամասն վերլուծությունը։

3.2. Ընտրության չափանիշները

3.2.1. Խորհուրդն ընտրում է կինոնախագծերը՝ հիմք ընդունելով  Եվրիմաժի նպատակները:

3.2.2. Խորհուրդը վերլուծում է ներկայացված կինոնախագծերը և տալիս է  համեմատական վերլուծություն՝ ղեկավարվելով ընտրության հետևյալ  չափանիշներով.

 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Սցենարի որակը /զարգացման աստիճանը՝

 

•  Պատմությունը և թեման (բովանդակության և սյուժեի առանձնահատկությունները).

•  Կերպարները և երկխոսությունները.

•  Պատումի կառուցվածքը.

•  Ոճը (ռեժիսորի մտահղացումը , կինեմատոգրաֆիկ դիտակետը,  պատկերը, ժանրը).

 

Ստեղծմագործական անձնակազմի ներդրումը (աշխատանքային փորձը և հակիրճ կենսագրությունը ներառյալ) :
• Ռեժիսորը(ները) և սցենարիստը(ները).
• Պրոդյուսերները.
• Գեղարվեստական և տեխնիկական անձնակազմը:

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

• Գեղարվեստական և տեխնիկական համագործակցությունը.
• Տարածման ներուժը (փառատոններ, դիստրիբյուցիյա, դիտողներ).
• Ֆինանսավորումը (ֆինանսական վճարունակությունը և հաստատված ֆինանսավորման աստիճանը)։

 

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԸ

 

4.1. Արտադրության աջակցությունը

Արտադրության աջակցությունը հատկացվում է տրամադրված վարկի երկարաժամկետ  անտոկոս մարման պայմանով (որպես եկամուտների  ավանսավորում):

4.2. Ֆինանսական աջակցության գումարը

4.2.1.Աջակցության գումարը չի կարող գերազանցել ֆիլմի արտադրության

ընդհանուր արժեքի 17%-ը, և ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 500 000 եվրոն:

.2.2. Գործադիր տնօրենն ուսումնասիրում և հաստատում է բյուջեն, ֆինանսավորման պլանը, ինչպես նաև Եվրիմաժից պահանջվող գումարի չափը։

 4.3. Ֆինանսական աջակցության տրամադրումը

 4.3.1. Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համաարտադրողից յուրաքանչյուրին՝  համատեղ արտադրության իր բաժնեմասին համապատասխան:

4.3.2.  Եվրիմաժի կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունը կարող է բաշխվել անհամաչափ, բացառություն են կազմում ֆինանսական համատեղ  արտադրությունները: Անհամաչափ բաշխմամբ յուրաքանչյուր  համաարտադրողին Եվրիմաժի հատկացրած ֆինանսական աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան ընդհանուր գումարի 10% -ը, և ոչ ավել, քան 50%-ը: Նման դեպքերում Եվրիմաժի աջակցությունը չի գերազանցելու յուրաքանչյուր համաարտադրողի ընդհանուր ֆինանսավորման 50%-ը: Այնուհանդերձ, հատկացված ֆինանսական աջակցության մարումն իրականացվում է յուրաքանչյուր համաարտադրողի բաժնեմասին համապատասխան։

4.4  Աջակցության որոշման վավերականությունը

Կինեմատոգրաֆիական ստեղծագործության ֆինանսական աջակցության վերաբերող ցանկացած որոշման վավերականությունն ավարտվում է, եթե Խորհրդի՝  կինոնախագծին դրամական աջակցություն հատկացնելու որոշում կայացնելուց հետո և եթե նույն ժամանակամիջոցում դեռևս չի սկսվել կինոնկարի նկարահանումները, և տասներկու ամսվա ընթացքում ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել Եվրիմաժի և համաարտադրողների միջև։ Պատճառբանված հիմնավորման դեպքում Գործադիր տնօրենը կարող է ժամկետը երկարաձգել առավելագույնը վեց ամսով:

5 ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

5.1 Աջակցության համաձայնագրի կնքումը

5.1.1. Մասնակից պրոդյուսերների ու Եվրիմաժի կողմից նրա պարտականություններն իրականացնող գործադիր տնօրենի կողմից ստորագրվող Պայմանագիրը սահմանում է այն պայմանները, համաձայն որոնց կտրվի աջակցությունը:

5.1.2. Աջակցության մասին պայմանագիրը կարող է տրվել հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում՝

  • Ամբողջական համատեղ արտադրության պայմանագիրը /երը/, ինչպես նաև ուղեկից փաստաթղթերը.
  • Խորհրդի կողմից տրված, աջակցության գումարը ներառող վերանայված ֆինանսական պլանը.
  • Գեղարվեստական ու տեխնիկական համագործակցության հավաստումը /հավաստագիրը/.
  • Ազգային Հավաստագրի շնորհման նախնական հավաստումը.
  • Նախագծի ֆինանսավորումը հաստատող պայմանագրերը կամ հուսալի ուղեկից պարտավորությունները.
  • Իրավասությունները հաստատող փաստաթղթերի ծրարը /փաթեթը/.
  • Խորհրդի կողմից հաստատված պայմանները հավաստող բոլոր այլ փաստաթղթերը։

5.1.3. Կինոնկարի առևտրային առաջին շահագործումից հետո Գործադիր տնօրենը տասը տարի անց իր հայեցողությամբ կարող է ընդհատել Պայմանագրի գործողությունները:

5.2. Ֆինանսական աջակցության տրամադրումը

Եթե Գործադիր տնօրենի հետ այլ բան համաձայնեցված չէ, վճարումը կիրականացվի երեք փուլով։

5.2.1.  Ընդհանուր գումարից առաջին փոխանցումը 60 %-ի չափով իրականացվում է, երբ…

  • ստորագրված են ուղեկող փաստաթղթերը /տես՝ Հոդված 5.1./,
  • իրականացվել է առաջին օրվա նկարահանումները,
  • նպատակահարմարության դեպքում՝ ստորագրված է ինկասո հաշվի կառավարման վերաբերյալ պայմանագիրը։

 

5.2.2.  Ընդհանուր գումարից երկրորդ փոխանցումը 20 %-ի չափով իրականացվում է, երբ

 

  • Հաստատվել է մաստերպատճենի վերջնական տարբերակը (նվազագույնը 2K, միջազգային DCI կամ ISO չափանիշներին համապատասխան)։
  • ներկայացված է դիստրիբյուցիոն երաշխիքը կամ կինոնկարի՝  մինչև մոնտաժային պատճենումը վերավաճառքին ամրագրված պարտավորեցնող փաստաթղթերը.
  • Գործադիր տնօրենի կողմից հաստատված է լուսագրերի թվարկումը /ամբողջությունը/:

 

5.2.3.  Ընդհանուր գումարից երրորդ փոխանցումը 20 %-ի չափով իրականացվում է, երբ

  • Համապրոդյուսեր յուրաքանչյուր երկրում հաստատված է կինովարձույթը, կամ /միայն փաստավավերագրական կինոնկարների դեպքում/ ընտրված է նվազագույնը մեկ նշանակալի կինոփառատոնում.
  • Եվրիմաժի կողմից հաստատված է ընդհանուր արտադրական ծախսերի ու յուրաքանչյուր համապրոդյուսերի ծախսերի  վերջնական ֆինանսական պլանը /դրանք ներկայացվում են Եվրիմաժի կողմից ընդունված ստանդարտ ձևերով ու սերտիֆակցված որակավորմամբ, մասնակից պրոդյուսերական ընկերության անկախ հաշվապահի, պրոֆեսիոնալ ասոցիացիայի /միության/ անդամի նշումով, Տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանացած բյուջեից ցանկացած տարբերության հղում-համեմատականով/.
  • Եվրիմաժի կողմից հաստատված են հավանության արժանացած պահումներն ու ֆինանսական պլանում ներառված վճարման նվազագույն երաշխիքները: /Առձեռն տրված նվազագույն երաշխիքները չեն ընդունվում յուրաքանչյուր համապրոդյուսեր երկրից Եվրիմաժի կողմից ստացած ու հաստատված գովազդային նյութերից, ինչպես նաև անգլերեն և, եթե հնարավոր է,  ֆրանսերեն լուսագրերով կամ անգլերեն սաունտրեկով 50 խտասկավառակ պատճենը ստանալուց և ամբողջական ազգային հավաստագրման շնորհման հաստատումից հետո/:

5.3.Արտադրության բանկային հաշիվը

Եվրիմաժի կողմից արգևատրումից պրոդյուսերական բաժնեմասի վճարումը կարող է փոխանցվել յուրաքանչյուր պրոդյուսերի կողմից բացված արտադրության  համապատասխան հաշիվ, կամ, գրավոր համաձայնության առկայության դեպքում, մասնակից համապրոդյուսերների կողմից լիազորված պրոդյուսերի բացած արտադրության միասնական բանկային հաշիվ։

5.4.Ավարտման երաշխիք

Եթե համապրոդյուսերները ստորագրում են ավարտման երաշխիք, Եվրիմաժը նույնպես պետք է ստորագրի պայմանագիր ու ստանա օգուտ ստացողի կարգավիճակ:

6. Հղում Եվրիմաժից ստացած աջակցությանը

6.1 Եվրիմաժից ստացած ֆինանսական աջակցությունը պետք է հստակ ու նկատելի նշված լինի կինոնկարի գլխավոր լուսագրերում, որքան հնարավոր է վեր` պրոդյուսերներից հետո ու համապատասխան իր ֆինանսական ներդրմանը, այդ թվում նաև կինոնկարի մասին գլխավոր գովազդային նյութերում:

6.2 Գլխավոր ու  ավարտական լուսագրերի սևագրերը պետք է ներկայացվեն Եվրիմաժի հաստատմանը: Այս պայմանը չկատարելու դեպքում Եվրիմաժը կարող է իրեն սահմանված գումարի մնացուկային մասը չտալու իրավունք վերապահել:

7. Հովանավորության վերադարձը

7.1. Փոխհատուցելիության միջակայքը

7.1.1. Աջակցության գումարը, սկսած առաջին մաքուր եվրոյի մուտքից, յուրաքանչյուրի հովանավորի վերադարձվում է կինոնկարի ֆինանսավորման մեջ Եվրիմաժի ունեցած տոկոսային բաժնեմասի համաչափությամբ, ինչպես նաև դիստրիբյուցիայի կամ կինոնկարի ֆինանսավորման համար անհրաժեշտ վերավաճառքի հատկացումներից հետո /եթե դա ֆորմալ կերպով արժանացել է Քարտուղարության հավանությանը/, որոնց հիման վրա, մինչև մոնտաժային պատճենների ավարտը, կնքվել է պայմանագիրը:

7.1.2. Յուրաքանչյուր համապրոդյուսեր ֆինանսավորման վերադարձի համար կարող է պատասխանատվություն կրել իրեն հատկացվող գումարի բաժնեմասին համաչափ: Միջոցների վերադարձը ընդհանուր տրամադրած գումարից պետք է լինի հարյուր տոկոսանոց: Եվրիմաժի հատկացումների անհավասարաչափ բաշխման դեպքում /համաձայն 4.3.2  հոդվածի պայմանների/ տրամադրված միջոցների վերադարձը կիրականացվի համապրոդյուսերական տոկոսներին համասնորեն:

7.1.3. Ազգային մի քանի համապրոդյուսերների մասնակցության  դեպքում /այսինքն՝ հիմնադրամի անդամ /մասնակից/ մեկ երկրի շրջանակներում համապրոդյուսերները / ողջ խմբին պատկանող միջոցների վերադարձի ու դրա պատասխանատվության համար կարող է նշանակվել մեկ ընդհանուր պրոդյուսեր:

7.2. Պրոդյուսերական մաքուր մուտքերը

7.2.1. Պրոդյուսերական մաքուր մուտքեր կարելի է դիտարկել ֆիլմի կամ նրա մասի շահագործումից եկած, ինչպես նաև ֆիլմի շահագործման կետ կապված անմիջականորեն պրոդյուսերներին ամրակցված երկրներում կինոնկարից եկած ողջ արտադրանքի մուտքերը «հանումների ենթակա ծախսերի» պահումներից հետո /ինչպես նշված է 7.3.1. հոդվածում/:

7.2.2. Կինոնկարի վերավաճառքից ու դիստրիբյուցիայից ցանկացած երաշխիք, որը գերազանցում է Եվրիմաժի կողմից հավանության արժանացած արտադրության անհրաժեշտ ֆինանսավորման չափը, ինչպես նաև նրանք, որոնք կնքվել են կինոնկարի մոնտաժային պատճենների ավարտից հետո, կդիտարկվեն որպես Եվրիմաժին վերադարձվելիք մաքուր մուտքեր: Մինչև հովանավորության երկրորդ տրանշի տրամադրումը Գործադիր տնօրենը պետք է իր ձեռքի տակ ունենա փաստաթղթերի ողջ փաթեթը  /տես նաև հոդված 5.2.2.-ը/:

7.2.3. Եկամուտների մասին բանկի գրության մեջ պետք է հստակ ցուցանվի, եթե պրոդյուսերները կամ դիստրիբյուտորները հանդիսանում են դիստրիբյյուցիայի ծախսերի աջակցության ամբողջական կամ մասնակի բենեֆիցիանտներ:

7.3. Հարկերի գումարի դուրսգրումը

Բոլոր դուրսգրումները պետք է համաձայնեցվեն Գործադիր տնօրենի հետ:

7.3.1. Դրամական մուտքերի մաքուր գումարներից Եվրիմաժի կողմից ընդունված «դուրսգրման ենթակա ծախսեր» են հանդիսանում՝

ա. դիստրիբյուցիայի մինչև 25% կոմիսիոնները /մեկ տարածքում վաճառված փաթեթի իրավունքի համար/, բացի համապրոդյուսեր երկրից ու բացառությամբ Հոդված 7.3.4.-ում նշվածից,

բ. պայմանով, եթե ստորև թվարկված ծախսերն ամբողջությամբ կամ մասնակի դեռևս չեն ներառված Եվրիմաժի կողմից հավանության արժանացած արտադրության բյուջե,

-արտադրությանն առնչվող ու պատճենների թողարկման ուղարկված տեխնիկական, ինչպես նաև արտադրանքի օտար լեզվով տարբերակի արտադրության ծախսերը,

-գովազդային նյութին ու կինոնկարի թողարկմանը վերաբերող հայտարարված, դիստրիբյուտորների կամ իրացման գործակալների կողմից ընդունված ու վճարված և յուրաքանչյուր պրոդյուսերի կողմից հավության արժանացած ծախսերը չեքերի առկայության, բոլոր վճարումները կետ առ կետ նշված լինելու  դեպքում,

գ. կինոնկարի շահագործման համար իշխանության ներկայացուցիչների կողմից արված, հարկման ոչ ենթակա պահումները,

դ. մաքսատուրքերն ու պրոֆեսիոնալ կազմակերպությունների հոնորարները, գրաքննության մարմիններին կինոնկարի ներկայացման հետ կապված, վերահսկման ու արխիվացման  ծախսերը, եթե դրանք ուղղակի կապ ունեն տվյալ կինոնկարի հետ:

Հետևաբար վճարման   հետաձգումը, բաժնեմասային ներդրումները, հեղինակային հոնորարը, եկամտին մասնակցելու իրավունքն ու հեղինակային իրավունքները չեն կարող դուրս գրվել բերած եկամտից:

7.3.2. Բոլոր այդ «դուրսգրման ենթակա ծախսերը» պետք է հավուր պատշաճի նշված լինեն դիստրիբյուտորների ու իրացման գործակալների ֆինանսական հաշվետվություններում, ու պետք է ենթակա լինեն ստուգման:

7.3.3. Այն դեպքում, երբ պրոդյուսերներն անմիջականորեն իրենց վրա են վերցնում դիստրիբյուցիայի ծախսերը և դրանք դիստրիբյուտորների ու վաճառքի գործակալների կողմից դեռ չեն ներառված ֆւնանսական հաշվետվության մեջ, Եվրմաժն այդպիսի ծախսերի պահումները կարող է իրականացնել հետևյալ կերպ՝

ա. Եթե պրոդյուսերը որոշում է կինոնկարը տարածել ինքնուրույն, համապատասխան ծախսերը կարող են դուրս գրվել նույն կերպ, ինչպես նշված է հոդված 7.3.1.-ում՝ այն դեպքում, եթե ծախսերը սերտիֆիկացված են անկախ աուդիտորի կողմից՝ հաստատելով, որ այդ ծախսերն ուղղակի կապ ունեն այդ կինոնկարի հետ, եղել են ֆիքսված՝ օգտագործելով նախագծի հաշվապահությունը և ներառված չեն եղել արտադրության բյուջե: Դիստրիբյուտորական միջնորդական հանգանակությունների դուրսգրումը թույլատրվում է այն դեպքում, եթե այն չի գերազանցում տվյալ տարածքում ընդունված տոկոսային լիմիտը՝ կապված դիտարկվող իրավունքի հետ:

բ. Եթե պրոդյուսերները ստանձնում է /նշանակում է/ դիստրիբյուցիայի հետ կախված ոչ բոլոր ծախսերը ներառող դիստրիբյուտորական ընկերությունը, պրոդյուսերների կողմից ստանձած ծախսերի բաժնեմասը դուրս կգրվի նույն կերպ, ինչպես նշված է Հոդված 7.3.-ում,  այն դեպքում, եթե դիստրիբյուտորական ընկերությունը գրավոր հավաստում է այն, որ  իր վրա չի վերցնում պրոդյուսերների կողմից հաշվարկված  դիստրիբյուցիայի ծախսերը ու պրոդյուսերի կողմից դիստրիբյուցիայի հաշվարկված ծախսերը ամրագրված են անկախ աուդիտի կողմից՝ հաստատելով դրանց ուղղակի կապը կինոնկարի հետ ու ֆիքսված են նախագծի հաշվապահությամբ:

7.3.4. Վաճառքի գործակալի 25% գերազանցող հոնորարը կարող է թույլատրելի լինել պայմանով, եթե՝

  • հոնորարը ներառում է Հոդված 7.3.1.-ից 7.3.3.-ում թվարկված  տեխնիկական ու գովազդային ծախսերը: Այս դեպքում Եվրիմաժի կողմից  համախառն եկամտից ոչ մի այլ պահում չի ընդունվի

և

  • Հոնորարը չի գերազանցում համախառն եկամտի 50%:

7.4. Եկամտի վերաբերյալ հաշվետվությունը

7.4.1. Սկսած նախագծի կոմերցիոն առաջին շահագործումից՝ համապրոդյուսերները կարող են, առանց նախնական խնդրանքի, Եվրիմաժին ներկայացնել կինոնկարի շահագործմանն առնչվող եկամտի մասին հաշվետվություններ առաջին երկու տարվա յուրաքանչյուր վեց ամսվա և, հետագայում, յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտի կտրվածքով: Այդ հաշվետվությունները պետք է ներկայացվեն պարզ ու մանրամասն՝ ցույց տալով յուրաքանչյուր կրիչի շահագործման արդյունքները՝ հստակ նշելով «հանումների ենթակա ծախսերը» և կարող են ներառել դիստրիբյուցիայի ու վաճառքի գործակալների կողմից հեղինակային հոնորարների հաշվետվությունների պատճենները, ինչպես նաև բոլոր վաճառքների ու լիցենզիոն համաձայնությունների պատճենները: Եկամուտներ վերաբերյալ հաշվետվությունների համար Եվրիմաժն անհրաժեշտության դեպքում  իրեն իրավունք է վերապահում պրոդյուսերներից խնդրել օգտագործել Եվրիմաժի կողմից հավանության արժանացած ստանդարտ ձևերը:

7.4.2. Յուրաքանչյուր համապրոդյուսեր պարտավոր է Եվրիմաժին ներկայացնել ֆիլմի կամ նրա մասի շահագործման վերաբերյալ բոլոր պայմանագրերի պատճենները:

7.5. Ընդունման հաշիվը

Երեք ու ավելի միլին եվրո բյուջե ունեցող նախածերի համար մուտքերի վճարման գործակալությունը պարտավոր է բացել ընդունման հաշիվ: Երեք միլիոն եվրոյից պակաս բյուջե ունեցող նախագծերի համար Եվրիմաժն իրեն իրավունք է վերապահում մուտքերի վճարման գործակալությունից պահանջել բացել ընդունման հաշիվ: Բոլոր դեպքերում Եվրիմաժը պետք է լինի համապատասխան պայմանագրի ստորագրող կողմ:

8. Նշանակված աջակցության փոփոխությունն ու աջակցության պայմանագրի դադարեցումը

8.1. Համատեղ արտադրության գնահատումը

8.1.1. Համատեղ արտադրողները Գործադիր տնօրենից պիտի պահանջեն նախնական հավանություն հավաստումը ու ներկայացնեն Տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանացած նախագծի ստեղծագործական, տեխնիկական, իրավաբանական կամ ֆինանսական մասի հետ կապված ցանկացած փոփոխության մասին  համարժեք փաստաթղթեր:

8.1.2. Նախագծի ստեղծագործական կամ ֆինանսական կառուցվածքի ցանկացած էական փոփոխություն պետք է հավանություն ստանա Տնօրենների խորհրդի կողմից: Այլ փոփոխությունները կարող է հաստատել Գործադիր տնօրենը:

8.1.3. Չխախտելով վերոնշյալ դրույթները՝  տնօրենի անձի փոփոխությունը կարող է մեխանիկորեն հանգեցնել Եվրիմաժի կողմից ֆինանսական օգնության դադարեցմանը՝ պայմանով, որ նկարահանումները դեռ չեն սկսվել: Նախագծեր ներկայացնելու հերթական ժամկետի շրջանակներում պրոդյուսերները պարտավոր են աջակցություն ստանալու նոր հայտ ներկայացնել:

8.2. Վերջնական արտադրանքի ծախսերի նվազեցումը

Եթե Եվրիմաժի ու հովանավորների կողմից ստորագրված աջակցության մասին պայմանագրի բյուջեում ամրագրված գումարից կինոնկարի վերջնական արտադրանքի ծախսերը նվազել են ավելի քան տասը տոկոսի չափով, Եվրիմաժի կողմից համարժեքորեն, տոկոսային նույն հարաբերակցությամբ կնվազեցվի աջակցության համար տրված հատկացումը:

8.3.Ֆինանսական օգնության չեղարկումը

8.3.1. Եվրիմաժի կողմից ֆինանսական օգնությունը կարող է չեղարկվել կամ ենթակա լինել անհապաղ վերադարձման, եթե պրոդյուսերը չի իրականացնում Պայմանագրի վարչական դրույթների պայմանները կամ աջակցության մասին պայմանագրում սահմանված պարտավորությունները:

8.3.2. Բացառիկ ու նպատակն արդարացնող դեպքերում Եվրիմաժը կարող է հետքայլ անել Հոդվածի 8.3.1. կետից:

8.3.3. Եթե համաարտադրող երկրներից մեկում կինոնկարը կինովարձույթ իջեցնելուց հետո մեկ տարվա ընթացքում աջակցության երկրորդ կամ վերջին տրանշը չի փոխանցվել, խորհրդակցելով արտադրող երկրի իշխանությունների հետ, Գործադիր տնօրենը կարող է չեղարկել մնացյալ գումարը:

8.4. Կինովարձույթ

Եվրիմաժի կողմից ֆինանսական օգնությունը կարող է չեղարկվել, եթե կինոնկարը չի ավարտվել ուչի իջեցվել կինովարձույթ արտադրող երկրներում այն ժամանակահատվածում, որը նշված է աջակցության մասին պայմանագրում: Արտադրող երկրների իրավասու իշխանությունների հետ խորհրդակցելուց ու դիտարկվող կինոնկարի առանձնաահտկություններն ի գիտություն ընդունելուց հետո Գործադիր տնօրենը համատեղ արտադրությունում նվազագույն  մասնակցություն ունեցած երկրներում կինովարձույթի պարտավորություններից կարող է հետքայլ անել կինոնկարը հասարակությանը ներկայացնելու ընդունելի այլ միջոցների հավաստման առկայության դեպքում:

9. Գործող պայմանագրի վեճերի լուծումն ու մեկնաբանությունները

9.1. Կինոնկարի ֆինանսական օգնության մերժման մասին Տնօրենների խորհրդի որոշումը չի կարող բողոքարկման ենթակա լինել:

9.2. Եթե կողմերը վեճի կարգավորմանը չեն կարողանում հասնել հաշտ եղանակով, սույն պայմանագրով ամրագրված ու վեճի առարկա դարձած ցանկացած հարց կարող է ներկայցվել Արբիտրաժային խորհուրդ, որը բաղկացած է ամեն մի կողմից ընտրված մեկ արբիտրից և երկու այլ արբիտրների կողմից նշանակված նախագահող արբիտրից: Այն դեպքում, եթե վեցամսյա ժամկետում, համաձայն վերը հիշատակված պայմանների, չի նշանակվել նախագահող արբիտր, նրան նշանակում է Ստրասբուրդի միջնորդ դատարանի նախագահը:

9.3. Սակայն կողմերը վիճելի հարցը կարող են փոխադարձ համաձայնությամբ ներկայացնել արբիտրներից մեկին կամ Ստրասբուրգի միջնորդ դատարանի նախագահին, եթե նման համաձայնություն ձեռք չի բերվել:

9.4. 9.2 պարագրաֆում հիշատակված Խորհուրդը կամ, եթե տեղին է, 9.3 պարագրաֆում հիշատակված արբիտրը որոշում է լուծման ենթակա խնդրո գործընթացը:

9.5. Այն դեպքում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության, Խորհուրդը կամ, եթե տեղին է, արբիտրը հարցը լուծում է «խղճմտոք ու արդարացի»՝ ի գիտություն ընդունելով օրենքի դրույթը, ինչպես նաև հաշվի առնելով կինեմատոգրաֆիայի ու աուդիո-վիզուալ ոլորտում եղած պրակտիկան:

9.6. Արբիտրաժի որոշումը վերջնական է ու երկու կողմերի համար պատադիր:

9.7. Տնօրենների խորհուրդը կարող է իրեն վերապահել վարչական դրույթների փոփոխությունների ու դրանց մեկնաբանությունների իրավունք:

 


 

ԿԻՆՈԴԻՍՏՐԻԲՅՈՒՑԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Կինոդիստրիբյուցիա ներկայացրած և Եվրիմաժի կողմից ընտրության իրավունք ստացած ֆիլմերի «Գովազդի և մարքեթինգի ծախսերի»  աջակցության  2016 թվականի կանոնները:

Ներածություն

Կինոդիստրիբյուցիայի աջակցության ծրագրի նպատակն է սույն կանոնակարգով ամրապնդել  եվրոպական ֆիլմերի դիստրիբյուցիա և ընդլայնել նրա լսարանը:

Սույն ծրագրիը նախատեսված է այն դիստրիբյուտորների համար, որոնց գլխավոր գրասենյակը գտնվում է Եվրիմաժի անդամ-պետություններում, և չեն ստանում  Եվրոպական միության «Ստեղծագործական Եվրոպա ՄԵԴԻԱ»  (Creative Europe) ծրագրի աջակցությունը։

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Վրաստանը, Շվեյցարիան, և Թուրքիան:

Սակայն ծրագիրը հասանելի է նաև այն դիստրիբյուտորների համար, որոնց գրասենյակները գտնվում են Եվրիմաժի այլ անդամ-պետություններում, և  իրականացնում են «Ստեղծագործական Եվրոպա-ՄԵԴԻԱ» ծրագրից չօգտվող երկրներում  մի արտադրողի՝ կամ համատեղ արտադրված ֆիլմերի  դիսրիբյուցիան։

 

ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հոդված 1. Դիստրիբյուտոր է համարվում Եվրիմաժ հիմնադրամի որևէ անդամ-պետության ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որ գրանցված է Եվրիմաժի որևէ անդամ-պետությունում և որի հիմնական գործունեությունը կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործությունների տարածումն է, անկախ որևէ պետական կամ մասնավոր հեռարձակման կազմակերպությունից:

 

Հոդված 2. Աջակցություն ստանալու հավակնություն կարող է ունենալ հետևյալ չափանիշներին համապատասխանող ցանկացած այն դիստրիբյուտորը…

 

2.1 …ում գլխավոր գրասենյակը գտնվում է Եվրոմիության «Ստեղծագործական Եվրոպա-ՄԵԴԻԱ» ծրագրից չօգտվող որևէ անդամ-պետությունում, որոնք են  Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Շվեյցարիան, Թուրքիան։ (ֆիզիկական անձի դեպքում՝ պետք է լինի Եվրոմիության «Ստեղծագործական Եվրոպա-ՄԵԴԻԱ» ծրագրից չօգտվող որևէ անդամ-պետության քաղաքացի).

 

2.2 … ում գլխավոր գրասենյակը գտնվում է Եվրոմիության «Ստեղծագործական Եվրոպա-ՄԵԴԻԱ» ծրագրից օգտվող որևէ անդամ-պետությունում, և ցանկանում են իրականացնել 2.1 կետում նշված մեկ կամ կամ մի քանի արտադրողների կողմից արտադրված կամ համատեղ արտադրված որևէ ֆիլմի  դիստրիբյուցիա։ (ֆիզիկական անձի դեպքում՝՝ պետք է իրականացնի 2.1 կետում նշված մեկ կամ կամ մի քանի արտադրողների կողմից արտադրված կամ համատեղ արտադրված որևէ ֆիլմի  դիստրիբյուցիա).

 

2.3 … ով կատարել է Եվրիմաժի հանդեպ ունեցած իր այն պարտավորությունները, որոնք վերաբերել են նախկինում աջակցություն ատացած ֆիլմերին.

 

2.4 … ֆիզիկական անձ է և ցանկանում է  տարածել այն երկրի  ֆիլմերը, որտեղ գտնվում է նրա գլխավոր գրասենյակը, կամ այդ երկրի քաղաքացին է, և բացառվում է նրա  մասնակցությունը համատեղ արտադրության այլ  ֆիլմին, որի պրոդյուսերի իրավաբանական հասցեն գտնվում է նույն երկրում։

 

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՖԻԼՄԵՐԸ

 

Հոդված 3. Լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն կամ վավերագրական (յոթանասուն րոպեից ոչ պակաս տևողությամբ) որևէ ֆիլմ կարող է հավակնել  ֆինանսական աջակցության, հետևյալ պայմաններով՝

 

3.1. պետք է ցուցադրված լինի  կինոթատրոններում թվային պրոյեկտորով  DCI (Digital Cinema Initiative, հայերեն՝ Թվային կինոյի նախաձեռնություն) ստանդարտին համապատասխան կամ 35 մմ կրիչով.

 

3.2 պետք է արտադրված լինի Եվրիմաժի անդամ-պետության միակ արտադրող պրոդյուսերի կողմից, կամ, ֆիլմի 50%-ից ավելին պետք է արտադրված լինի Եվրիմաժի անդամ-պետության համատեղ արտադրողների կողմից, այն դեպքում, երբ այն տարածվելու է Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Շվեյցարիայում և Թուրքիայում: Եվրիմաժի այլ անդամ-պետություններում ֆիլմի տարածման դեպքում՝ այն պետք է արտադրված լինի վերը նշված չորս պետություններից մեկում, կամ համատեղ արտադրության դեպքում՝  կարող է  մի քանի արտադրողներից գոնե մեկը պետք է լինի նշյալ չորս երկրներից մեկի քաղաքացի.

 

3.3 Վրաստանում պետք է տարածված լինի 1 կամ ավելի  պատճենով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում, Շվեյցարիայում և Թուրքիայում՝ առնվազն 10 պատճենով։ Սույն կանոնների 2.2. կետում նշված երկրներում պետք է տարածված լինի առնվազն 2 պատճենով:

 

3.4 DCI ձևաչափի պատճեններով տարածելու դեպքում՝ պետք է նկատի ունենալ ֆիլմի միաժամանակյա ցուցադրությունների քանակը.

 

3.5  աջակցության հայտ ներկայացրած երկրի տարածքում ֆիլմը չպետք է շահագործված չլինի.

 

3.6  իր  ծագման երկրում էկրաններ բարձրացած լինի  աջակցության հայտ ներկայացնելուց առավելագույնը հինգ տարի առաջ.

 

3.7 աջակցության հայտ ներկայացնելու տարվա ընթացքում ֆիլմը երկրում տարածված լինի առնվազն մեկ պաշտոնական լեզվով.

 

Հոդված 4. Բացահայտ պոռնոգրաֆիկ բնույթի ունեցող, բռնությունը գովազդող և մարդու իրավունքները ոտնահարող ֆիլմերը չեն կարող հավակնել Եվրիմաժի աջակցությանը;

 

Հոդված 5. Աջակցության ենթակա չեն նաև Եվրիմաժի կողմից աջակցություն ստացած համատեղ արտադրության ֆիլմերը, որոնց ֆինանսավորվել են նաև դիստրիբյուտորի ներդրմամբ:

     

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Հայտերը պետք է ներկայացվեն Եվրիմաժի Քարտուղարությանը՝  www.coe.int/eurimages ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան հայտաձևերի միջոցով.

  • Դիստրիբյուցիայի աջակցություն՝ Գովազդի և մարքեթինգի ծախսեր՝ Դիստրիբյուտորների ընտրության «Հայտաձև Ա».
  • Դիստրիբյուցիայի աջակցություն՝ Գովազդի և մարքեթինգի ծախսեր՝ Դիստրիբյուտորների աջակցության «Հայտաձև Բ»։

 

Հոդված 7. Խորհրդի կողմից  ամեն տարվա առանձին հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետները համար հրապարակվում են առաջատար մասնագիտական ամսագրերում ու Եվրիմաժի Ինտերնետային կայքում :

Հոդված 8. Եվրիմաժի Քարտուղարությունը  պետք է ստանա հայտերը

ամենաուշը, որպես  վերջնաժամկետ նշված օրվա  ժամը18-ին, վավերական է համարվում գրանցման ամսաթիվը:
Հոդված 9. Համապատասխան սույն կանոնների կազմած հայտերը պետք է լինեն ամբողջական, սկսած նրանց հանձման պահից, հակառակ դեպքում նրանց ընդունման համար հիմքեր չի լինի:

Անհրաժեշտության դեպքում Քարտուղարությունը կարող է պահանջել  բացատրություններ և/կամ լրացուցիչ փաստաթղթեր ։

 

ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ


Հոդված 10. Դիստրիբյուտորի ընտրության հայտերը ներկայացվում են տարին մեկ անգամ, մինչև կինոնախագծերի երկրորդ մրցույթի վերջնաժամկետը։ 2016 թվականի համար այդ  ժամկետը  ապրիլի 15-ն է ։

 

Հոդված 11. Դիստրիբյուտորի ընտրության հայտաձևում ներառվում են հետևյալ փաստաթղթերը.

  • քաղվածք դիստրիբյուտորի Առևտրային գրանցամատյանից.
  • դիստրիբյուտորի և/կամ հիմնական ղեկավարների հակիրճ կենսագրական տվյալները (CV).
  • նախորդ 2 տարվա ընթացքում տարածված  ֆիլմերի կատալոգը, կցելով հայտաձևի հավելվածում լրացված տեղեկատվությունը.
  • տեղեկույթ ընթացիկ տարվա տարածման ռազմավարության վերաբերյալ՝ նշելով բազմաթիվ տարածաշրջանների գործող կինոթատրոններում ենթադիստրիբյուտորների հետ ձեռքբերված համագործակցության համաձայնագրերը.
  • հայտի ներկայացման տարվա առաջին եռամսյակի ընթացքում տարածված այն ֆիլմերի ցանկը, որոնց համար նրանք աջակցություն են հայցում, ինչպես նաև մարքեթինգի և գովազդի համապատասխան ծախսերը (աղյուսակը կցվում է հայտաձևին).
  • ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածում աջակցություն հավակնող ֆիլմերի թիվը, ինչպես նաև այդ ֆիլմերի համար կատարվելիք մարքեթինգի և գովազդի այն ծախսերը։

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ   


Հոդված 12. Աջակցության վճարման դիմումները կարող են ներկայացվել մինչև բոլոր կինոնախագծերի մրցույթի  վերջնաժամկետը։

 

Հոդված 13. Դոստրիբյուցիայի  առարկա հանդիսացող ֆիլմերից յուրաքաչյուրի համար կատարված աջակցության վճարման դիմումներին կցվում են համապատասխան տեղեկագրերը՝

•   օգտագործման իրավունքների ձեռք բերման պայմանագրի պատճենը.

• կինոթատրոններում ցուցադրվելու մասին վկայող փաստաթղթեր (պաստառներ, ազդագրեր, հոդվածներ մամուլից…).

• տեղեկույթ (ընդհանուր գումարները հաշվարված արտարժույթով և եվրոյով) մարքեթինգի և գովազդի ծախսերի վերաբերյալ.

• այս ծախսերին համապատասխան վճարված հաշիվ-ապրանքագրերի պատճենները:

       

ՀԱՅՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ

Հոդված 14. Քարտուղարությունը ստուգում է դիստրիբյուտորի ընտրվելու իրավունքի համապատասխանությունը և Եվրիմաժի Խորհրդի նիստի օրակարգում գրանցում է հայտերը:         

Հոդված 15. Կինոնախագծերի քննարկման  երկրորդ նիստում  Խորհուրդը որոշում է կայացնում ընթացիկ տարվա  դիստրիբյուտորի ընտրության վերաբերյալ։


ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 16.  Դիստրիբյուտորների աջակցության դիմումն ընդունվում է նկատի առնելով իրենց մասնագիտական տվյալներն և փորձը: Նրանք պետք է ունենան արհեստավարժության հմտություն, պետք է վկայի նրանց հակիրճ կենսագրական տվյալները  (CV)։

Հոդված 17. Նրանք պետք է տիրապատեն կինոթատրոնների  և, հնարավորության սահմաններում, իրենց երկրի իրավիճակին հարմարեցված զանազան կրիչներով դիստրիբյուտոր ռազմավարությունը:

Բացի այդ, նրանք պետք է ունենան տեղական, ինչպես նաև Եվրիմաժի կինոթատրոնների ցանցի շահագործողների հետ համագործակցության   համաձայնագրեր։

Հոդված 18.  Եվրիմաժի աջակցություն իրավունքի ձեռքբերման համար  լրացուցիչ առավելություն  է դիմելուն  նախորդող երկու տարվա ընթացքում  Եվրիմաժի  անդամ երկրների  արտադրության, կամ Եվրիմաժի կողմից ֆինանսավորվող համատեղ արտադրության ֆիլմերի տարբերակված կատալոգի ներկայացումը։

Հոդված 19. Եվրիմաժի աջակցություն իրավունքի ձեռքբերման առավելություն  է նաև դիստրիբյուցիոն նպատակով մի շարք տարածքներում իրականացված մարքեթինգային արշավը:

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ» սահմանումը


Հոդված 20. Նկատի առնելով  տարվա ընթացքում յուրաքանչյուր դիստրիբյուտորի իրականացրած   դիստրիբյուցիայի քանակը, Խոորհրդը որոշում է մարքեթինգի և գովազդի համար անհրաժեշտ ծախսերի ընդհանուր գումարը, ինչպես նաև ծրագրի համար հասանելի ֆինանսական փաթեթը, ընտրված ֆիլմերի քանակը, որոնց դիստրիբյուտորը մտադիր է աջակցել: Այդ որոշումը նպաստում է  «աջակցության իր  իրավունքը»  ստացած յուրաքանչյուր դիստրիբյուտորի հետ  վերջնական համաձայնագրի կնքմանը:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Մինչև կինոնախագծերի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը դիստրիբյուտորները համաձայն սույն Կանոնակարգի 13-րդ հոդվածի՝ Քարտուղարությանն են ուղարկում նախորդ եռամսյակում իրենց կողմից տարածվելիք ֆիլմերի համար աջակցության վճարներ ստանալու հայտերը:

Աջակցության առաջին հայտը պետք է ներկայացվի հունիսին, Գործադիր Խոորհրդի նիստում ընտրված դիստրիբյուտորների նախագծերի մրցույթի 3-րդ ժամկետի ավարտը, և այդ հայտը վերաբերվելու է նույն տարվա հունվարի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում տարածվող ֆիլմերին:

Հոդված 22. Քարտուղարությունն սկսում է ուսումնասիրել ընտրության արժանացած դիստրիբյուցիոն ֆիլմերի՝ կինոթատրոններում էկրաններ դուրս գալը  հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև ստուգում է դիստրիբյուտորի կողմից ներկայացված մարքեթինգի և գովազդի ծախսերի սահմանված լինելը և ռեալ ծախսերը հաստատող փաստաթղթերը:

Հոդված 23. Եվրիմաժի  Խորհրդի յուրաքանչյուր նիստում Քարտուղարությունը պատրաստում է Աջակցություն կանոնակարգով որոշված  «աջակցության իրավունքի»  սահմաններում  դիստրիբյուտորին հատկացվելիք գումարների չափը:

Հոդված 24. Աջակցության վճարումն իրականացվում է Քարտուղարությունը՝ Եվրիմաժի Խորհրդի ընդհանուր գումարների հաստատումից հետո:


ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԿՆՔՈՒՄԸ

Հոդված 25. Աջակցության մասին իր պայմանագիրը վերակնքելու համար Դիստրիբյուտորը նախագծերի մրցույթի 2-րդ փուլի  վերջնաժամկետից առաջ դիմում է ներկայացնում Քարտուղարություն, որին պետք է կցի ՝

 

  • նախորդ 2 տարվա ընթացքում տարածված ֆիլմերի կատալոգը՝ կցելով հայտաձևի  հավելված  աղյուսակում տեղ գտած պահանջվող տեղեկատվություններով.
  • ընթացիկ օրացուցային տարվա դիստրիբյուցիայի ռազմավարության նկարագիրը՝ նշելով շահագործոցների հետ համագործակցության համաձայնագրերը.
  • Հայտի ներկայացման տարվա առաջին եռամսյակի ընթացքում տարածված ֆիլմերի ցուցակը, որոնց համար նա մտադիր է աջակցություն խնդրել, ինչպես նաև իրականացնել մարքեթինգի և գովազդի ծախսեր, (աղյուսակը կցված է հայտաձևին).
  • աջակցության իրավունք ունեցող ֆիլմերի թիվը, որը նա մտադիր է տարածել ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև մարքեթինգի և գովազդի ծախսերը, որը նա մտադիր է կատարել այդ ֆիլմերի համար:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ  ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Հոդված 26. Աջակցության ծավալը  ներկայացնում է առավելագույնը՝

  • ֆիլմի մարկետինգի և գովազդի համար հատկացված ընդհանուր ծախսերի 70%-ը և առավելագույնը 10 000 եվրո՝ աջակցություն ստացած ֆիլմը Վրաստանում տարածելու համար,  կամ Վրաստանում արտադրված ֆիլմը  Եվրիմաժի որևէ այլ անդամ-պետությունում տարածելու համար։
  •  ֆիլմի մարկետինգի և գովազդի համար հատկացված ընդհանուր ծախսերի 50% -ը և առավելագույնը 10 000 եվրո՝ աջակցություն ստացած ֆիլմը Ռուսաստանի Դաշնության, Շվեյցարիայի և Թուրքիայի  տարածքում տարածելու համար,  կամ այդ երկրներում արտադրված ֆիլմը  Եվրիմաժի որևէ այլ անդամ-պետությունում տարածելու համար։

• 1 000 եվրո գումարի համաչափ լրացուցիչ բոնուս կարող է վճարվել ֆիլմին հենց որ այն դառնա Եվրիմաժի համատեղ արտադրությանն արժանացած ֆիլմ:

Հոդված 27. Աջակցությունը տրամադրվում է որպես դրամաշնորհ, և վճարվում է միայն մեկ անգամ յուրաքանչյուր ֆիլմի համար։

      ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳՆԵՐԸ

Հոդված 28. Աջակցության հաշվառման համար թույլատրելի գները բացառապես ֆիլմի էկրան բարձրանալու մարքեթինգային և գովազդային ծախսերի գներն են: Դրանք ներառում են հետևյալ կետերը (ցանկը անավարտ է):


28.1.
  Հաղորդակցություն.
•փոստ,
• հրապարակախոս, լրագրող / մամլո կցորդ,
• փակ ցուցադրում և  միջոցառումներ:
28.2. Գովազդ և հրապարակումներ.
• պաստառի, բուկլետի և գովազդի գրաֆիկական դիզայն,
• տպագրության ծախսեր,
• ֆիլմի կայքի ստեղծում և մշակում,
• սոցիալական մեդիաներում գովազդային արշավների նախաձեռնում և անցկացում,
• գովազդային տարածքի ամրագրման հետ կապված ծախսերը (ազդագրերի սոսնձում, ռադիո, հեռուստատեսային գովազդային հոլովակներ),
• հեռուստատեսային և ռադիոյի գովազդային հոլովակների արտադրություն:

28.3. Ճանապարհորդության ծախսեր.

• նախատեսված ռեժիսորի ճամփորդության և կեցության համար (ներառյալ տեղական պրոմո տուրը),

• գլխավոր դերակատարների ճանապարհորդության և կեցության համար (ներառյալ տեղական պրոմո տուրը) :

Հոդված 29. Քարտուղարությունն իրավունք ունի գնահատել ներկայացված ծախսերի ընդունման արժանահավատությունը՝ իրավունք վերապահելով պահանջել լրացուցիչ տեղեկություններ և/կամ  հավելյալ հաստատող   փաստաթղթեր:

     

ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐԻ  ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Դիստրիբյուտորը պետք է տարածի ֆիլմը, ինչպես այն նշված է աջակցություն հայտում. տարածման ցանկացած պայմանների փոփոխման համար պետք է ունենա Եվրիմաժի Գործադիր տնօրենի գրավոր թույլտվությանը.

 

Հոդված 31. Իր ընկերության շուկայական առաջխաղացումն ապահովող գովազդային նյութերում (ինտերնետային կայք, մամլո հաղորդագրություններ և այլն) դիստրիբյուտորը պետք է նշի Եվրիմաժի կողմից դիստրիբյուցիայի աջակցելու մասին:

 

Հոդված 32. Դիստրիբյուտոր պետք է այնպես հաշվառի ֆիլմի ծախսերը, որ Եվրիմաժի կողմից ֆինանսավորված ծախսերը կարելի լինի ճշտել արտաքին աուդիտորական ստուգման շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում պահանջվաղ ժամկետներում նա պետք է տրամադրի ցանկացած տեղեկատվություն կամ հաշվապահական հաշվառման հետ կապված տեղեկագիր, որը կարող է պահանջվել Եվրիմաժի  կողմից ֆինանսավորվող ծախսերի հիմնավորման համար :

Հոդված 33. Եվրիմաժի աուդիտորական ստուգման համար աջակցության յուրաքանչյուր փուլում տրամադրված  ֆինանսական  տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև աջակցության համաձայնագրից բխող սույն կանոնների և պարտավորությունների պահպանումը ստուգելու  համար դիստրիբյուտորը պարտավոր է ցանկացած  ժամանակ ներկայացնել աջակցության միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։

Աջակցության պայմանագրի լուծումը

Հոդված 34. Աջակցության պայմանագիրը լուծվում է, և ամբողջ վճարված գումարը անմիջապես ետ է վերադարձվում, եթե դիստրիբյուտորը՝

  • չի կատարում սույն Կանոններով նախատեսված  իր պարտավորությունները , կամ աջակցության համաձայնագրի ժամկետների հետ կապված ցանկացած այլ պարտավորություն.
  •  իր հայտում կամ գործին  վերաբերող  ցանկացած այլ նամակում անարժանահավատ կամ մոլորեցնող տվյալներ է ներկայացրել.
  • սնանկ կամ անվճարունակ է դարձել:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ ԾՐԱԳԻՐ

  1. I.            ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Կինոթատրոնների աջակցության ծրագրի տեխնիկական կառավարումը վստահված է Եվրոպայի կինոթատրոններին, որպեսզի ապահովվի «Ստեղծագործական Եվրոպա Մեդիա» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցուցադրության փոխաջակցությունը։

«Ստեղծագործական Եվրոպա Մեդիա» ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն չունեցող Եվրիմաժի անդամ-պետություններում2 տեղակայված կինոթատրոնները միայն կարող են դիմել Եվրիմաժի կինոթատրոնների աջակցության ծրագրին:

2  Հայաստան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Շվեյցարիա և Թուրքիա

Եվրիմաժի կողմից ֆինանսավորվող կինոթատրոնները պատկանում են «Եվրոպական կինոթատրոններ» ցանցին, որը հնարավորություն է ընձեռում ցուցադրողին օգտվել համատեղ համակարգման, տեղեկատվական և հաղորդակցական միջոցներից, որոնք  իրականացնում է «Եվրոպական կինոթատրոններ» ցանցը:

Ցուցադրման աջակցություն ստացած կինոթատրոնները համաֆինանսավորում են նշված գործունեությանը՝ վճարելով տրամադրված աջակցության 5%-ը:

Նպատակները

աջակցության ծրագրի նպատակներն են `

– ընդլայնել կինոթատրոնների գործունեության ծրագիրը և բարձրացնել Եվրոպական ֆիլմերի հաճախելիությունը, առաջնահերթություն տրամադրելով ոչ ազգային և Եվրիմաժի ֆիլմերին: («Եվրիմաժի ֆիլմը» Եվրիմաժի աջակցություն  ստացած ֆիլմն է).

– խթանել եվրոպական ֆիլմերի ցուցադրումների բազմազանությանը և աջակցել կինոթատրոնների՝ Եվրիմաժի ֆիլմերի ծրագրերը զարգացնող և իրենց ճանաչելիությունը խրախուսող գործունեությանը.

–  զարգացնել Եվրոպայի ողջ կինոթատրոնների ցանցը, որը հնարավորություն է տալիս իրականացնել ցուցադրողների, դիստրիբուտորների և  այլ եվրոպական կինոթատրոններին աջակցող կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունները։

 

II ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

  1. Ընտրման իրավունքները

 

«Ստեղծագործական Եվրոպա Մեդիա» ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն չունեցող Եվրիմաժի անդամ-պետությունների կինոթատրոններն իրավունք ունեն դիմել աջակցության համար: (Այսուհետ «Կինոթատրոն» նշանակում է մեկ կամ մի քանի էկրան ունեցող հաստատություն, որը ղեկավարում է ցուցադրողը):

Կինոթատրոնը պետք է երաշխավորի ցուցադրության լավ պայմաններ, հանդիսատեսի համար լինի հարմարավետ, և պետք է գտնվի մայրաքաղաքում, տարածաշրջանային կենտրոններում, համալսարանական քաղաքներում, այլ կարևոր քաղաքներում4:

4  Օրինակ՝ այն քաղաքները, որտեղ առաջին շաբաթվա  ընթացքում ցուցադրվում են ազգային ֆիլմերի պրեմիերաները.

Ցուցադրության աջակցություն հայցող Կինոթատրոնները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • առնվազն 6 ամիս գործող կոմերցիոն կինոթատրոնները, որոնք տոմսերի վաճառքն իրականացնում են տոմսարկղի միջոցով  և հայտարարագրում են մուտքերը.
  • Մեկ տարվա ընթացքում իրականացվում է առնվազն 520 ցուցադրություն.
  • Ունի նվազագույնը 70 նստատեղ.
  • 12 ամսվա այցելությունների նվազագույն քանակն է 20.000.
  • տեխնիկական սարքավորումները համապատասխանում են մասնագիտական չափանիշներին.
  • անվտանգության պայմանները համապատասխանում են ազգային օրենքին.
  • պոռնոգրաֆիկ կինոթատրոնները մերժվում են։

Եվրիմաժի  Խորհուրդը բացառության կարգով հավանություն է տալիս մեկ-էկրան ունեցող կինոթատրոններին, որոնք գործում են  հատուկ պայմաններում:


 

2. Ցուցադրության աջակցության այլ պայմանները

Կինոաթտրոնը (բացառությամբ մուլտիպլեքսները) պետք է երաշխավորի, որ ինքը ցուցադրում է Եվրոպական ֆիլմերի նվազագույն տոկոսը։

Եվրոպական ցուցադրությունները պետք է կազմեն ընդհանուր ցուցադրությունների առնվազն 50% -ը։  Ոչ ազգային եվրոպական ցուցադրությունները պետք է կազմեն  ընդհանուր ցուցադրությունների առնվազն 25% -ը.

Եվրիմաժի ֆիլմերը պետք է կազմեն  ընդհանուր ցուցադրությունների առնվազն 10% -ը։

Ղեկավարվելով նշյալ 3 պայմաններով՝ Եվրոպական և Եվրիմաժի ֆիլմերի ցուցադրությունները պետք է հավասարաչափ բաշխվեն ողջ տարվա ընթացքում:

Մուլտիպլեքսները /8 և ավել էկրաններ/ պետք է երաշխավորեն, որ իրենց ցուցադրությունները ներառում են Եվրոպական ցուցադրությունների նվազագույն տոկոսը։

 

Եվրոպական ցուցադրությունները պետք է կազմեն ընդհանուր ցուցադրությունների առնվազն 45% -ը։

Ոչ ազգային Եվրոպական ցուցադրությունները պետք է կազմեն ընդհանուր ցուցադրությունների առնվազն 18% -ը։

 

Եվրիմաժի ֆիլմերը պետք է կազմեն ընդհանուր ցուցադրությունների առնվազն 5% -ը։

Ղեկավարվելով նշյալ 3 պայմաններով՝ Եվրոպական և Եվրիմաժի ֆիլմերի ցուցադրությունները պետք է հավասարաչափ բաշխվեն ողջ տարվա ընթացքում:

 

Եթե երկու տարի անընդմեջ ընտրված կինոթատրոնն այլևս չի հասնում պահանջվող ծրագրի տոկոսային չափանիշներին, Եվրիմաժի Խորհուրդը կարող է կասեցնել աջակցությունը և  հետ վերցնել արժանացրած «Եվրիմաժի /Եվրոպական կինոթատրոնի» տիտղոսը:

 

3.Կինոթատրոնի ցուցադրողների պարտավորությունները

 

Կինոթատրոնի ցուցադրողները պարտավորվում են՝

 

  • ամեն տարի մինչև հունվարի 15-ը «Եվրոպական կինոթատրոններ» ցանցին տրամադրել նախորդ տարվա ցուցադրությունների ծրագրի տվյալները (բոլոր ֆիլմերի անվանումը, ռեժիսոր, ֆիլմի տեսակը /ազգային/Եվրիմաժի/, իր երկրում ֆիլմի ցուցադրության օրը, ցուցադրությունների քանակը, ընդհանուր այցելությունների և  վաժառված տոմսերի թիվը): Այդ տվյալները պետք է մուտքագրվեն “Եվրոպական կինոթատրոններ” ցանցի կայքի «Անդամ գոտի» բաժնում.
  • աստիճանաբար ձեռնարկել միջոցներ եվրոպական ֆիլմերը հանրահռչակելու համար.
  • աջակցության պայմանագրի գործելու ընթացքում ցանկացած հանրահռչակման նյութերում  գովազդել Եվրոպական որականիշը՝ «Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի աջակցությամբ» տեքստով,  և  «Եվրոպական կինոթատրոններ» ցանցի գովազդային տեսահոլովակներով.
  •  «Եվրոպական կինոթատրոններ» ցանցին ուղարկել պահանջվող փաստաթղթային ապացույցներ ծրագրի իրականացման և արդյունքների վերաբերյալ։

 

4. «Եվրոպական ֆիլմ» սահմանումը

«Եվրոպական ֆիլմերը» այն գեղարվեստական լիամետրաժ, վավերագրական կամ անիմացիոն ֆիլմերն են, որոնք արտադրված են, կամ մեծամասնությամբ համաարտադրված են մեկ կամ մի քանի ընկերությունների կողմից, որոնց գլխամասային գրասենյակը գտնվում է Եվրիմաժի անդամ պետություններում։ Եվրոպական ֆիլմարտադրող երկրում այդ ֆիլմերը պետք է ճանաչվեն որպես «ազգային ֆիլմեր»:

Գովազդային, պոռնոգրաֆիկ, ռասիստական բնույթի և բռնություն քարոզող ֆիլմերը բացառվում են:

5. Ֆինանսական աջակցության չափը և պայմանները

Ցուցադրողի և Եվրիմաժի անունից գործող Գործադիր տնօրենի միջև պայմանագիրը սահմանում է տրամադրվող աջակցության պայմանները: Այն կնքվում է մեկ տարի ժամկետով և կարող է երկարաձգվել:

Եվրիմաժի Խորհրդը որոշում է աջակցության գումարի չափը։ Եթե կինոթատրոնը համապատասխանում է պայմանագրում սահմանված պահանջներին, մեկ հանդիսատեսի ոչ-ազգային Եվրոպական ֆիլմի և Եվրոպական համարտադրության ազգային ֆիլմի դիտման համար Եվրիմաժը կներդնի առավելագույնը € 1 (մեկ եվրո), սակայն ամենամյա աջակցությանը չի գերազանցում € 15 000 (տասնհինգ հազար եվրոն)։

Այնուհանդերձ, ըստ  պայմանագրով սահմանված չափանիշների՝ Խորհուրդը Եվրիմաժի  ֆիլմերի ընդգրկման համար կարող է պարգևատրել բոնուս առավելագույնը € 5 000 հինգ հազար եվրոյի չափով։

 

Աջակցություն  գումարը միանվագ վճարվում է այն դեպքում, երբ Եվրիմաժի Խորհուրդն ուսումնասիրի ու հավանության արժանացնի  կինոթատրոնի ծրագիրը և «Եվրոպական կինոթատրոններ» ցանցի համապատասխան զեկույցը: Հավանությունը սովորաբար տրվում է Խորհուրդի տարվա առաջին հանդիպման ընթացքում: Ցուցադրողին վճարվող աջակցության գումարը կրճատվում է 5%-ով, որը Եվրիմաժը վճարում է «Եվրոպական կինոթատրոններ» ցանցին՝ համատեղ նախաձեռնությունները իրականացնելու համար:

 

Եթե հաշվետու ժամանակահատվածում փոխվում է կինոթատրոնի կառավարող ընկերությունը, ապա աջակցությունը վճարելու համար Եվրիմաժի հետ կնքվում է նոր պայմանագիր այն դեպքում, երբ նոր  կառավարող ընկերությունը պարտավորվում է իրականացնել նախկին ցուցադրողի հետ կնքված պայմանագրի դրույթները։

 

6. Ընթացակարգը

Հայտը գրանցվում է առցանց՝ կատարելով հետևյալ քայլերը՝

 

6.1         Տեղեկությունները ուղարկվում են mricha@europa-cinemas.org էլեկտրոնային փոստով։


Կինոթատրոնի վերաբերյալ՝

–      Կինոթատրոնի անունը.

–      Էկրանների քանակը.

–      Երկիրը.

–      Քաղաքը.

–      Հեռախոսի համարը.

–      Էլեկտրոնային փոստը.

Ցուցադրողի ընկերության կամ ցուցադրողի վերաբերյալ՝

– Ընկերության անվանումը.

– Ընկերության կորպորատիվ կարգավիճակը.

– Երկիրը.

– Քաղաքը.

– Ընկերության պաշտոնական ներկայացուցչի անունը, ազգանունը.

– Հեռախոսահամարները.

– Էլեկտրոնային փոստը.

– Կինոթատրոնի տնօրենի անունը, ազգանունը.

– Ֆիլմերի ծրագրերի պատասխանատու անձի անունը, ազգանունը։

6.2 Հաղորդագրությունը ստանալուց հետո “Եվրոպական կինոթատրոններ” ցանցն ուղարկում է նույնականացման համարը և գաղտնաբառը, որը հայտատուին թույլ է տալիս «Եվրոպական կինոթատրոններ» ցանցում «Անդամ գոտի» բաժնի միջոցով մուտքագրել կինոթատրոնի և ծրագրերի մասին նախորդ տարվա բոլոր անհրաժեշտ տվյալները՝ նախքան հայտ ներկայացնելը:

6.3. Եվրիմաժը դիմումի մասին տեղեկանում է վերը նշված տվյալները վավերացվելուց հետո, այնուհետև ուղարկում է ստանալու վերաբերյալ ծանուցումը։

6.4. Հայտը վավերացվելուց հետո հայտատուն «Եվրոպական կինոթատրոններ» ցանցի 54, Rue Beaubourg, 75003 PARIS հասցեով ուղարկում է հետևյալը՝

– ցանցին ներբեռնված և ընկերության իրավասու ներկայացուցչի կողմից  ստորագրված նույնականացման թերթիկը.

–  երիտասարդ հանդիսատեսին ուղղված հայտատուի  նախաձեռնությունների ցանկը.

դիստրիբյուտորին հայտարարագրված ստացման վկայականը.            

– կինոթատրոնի կողմից թողարկված հրապարակումների պատճենները.

– կինոթատրոնի լուսանկարները (եթե դրանք հնարավոր չէ բեռնել առցանցի «Անդամ Գոտի» բաժնում):

Հայտն ստանալուց հետո «Եվրոպական կինոթատրոններ» ցանցի ներկայացուցիչները և «Կինոթատրոն» աշխատանքային խումբը կատարում է նախնական ընտրություն Եվրոպական կինոթատրոնների միջև՝ այցելելով ընտրված կինոթատրոնները։ Այցը կազմակերպում է տվյալ երկրի Եվրիմաժի Խորհուրդի ներկայացուցիչը այցելությունների ծրագրի հիման վրա:   Խորհուրդը վերջնական որոշում է կայացնում՝ հաշվի առնելով նրանց առաջարկները:

7. Վերջնաժամկետը

Ցանցի նոր կինոթատրոնների ֆինանսական աջակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը, ժամը 18.00-ը:

Այն կինոթատրոնները, որոնք արդեն ընդգրկված են ցանցում, Խորհուրդը տարվա առաջին իսկ հանդիպման ժամանակ վերանայում է կինոթատրոնը ցանցում պահպանելու պայմանները:

Ցուցադրողը Խորհրդի որոշման մասին տեղեկացվում է հանդիպմանը հաջորդող 30 օրվա ընթացքում: Որոշումը ուժի մեջ է մտնում տվյալ տարվա հունվարի 1-ից:

Հարկ է նշել, որ հունիսի 30–ի ժամը 18.00-ից հետո թերի կամ ոչ լիարժեք ստացած հայտերը մերժվում են:

 

 

Հավելված 2

ՑԱՆԿ

Եվրիմաժի քարտուղարություն ներկայացվելիք նախագծի փաթեթում անհրաժեշտ փաստաթղթերի

  1. Ֆիլմի սինոփսիսը /առավելագույնը 3 էջ/.
  2. Ռեժիսորի մանրամասն մտահղացումը ֆիլմի ոճի, կառուցվածքի և մատուցման վերաբերյալ.
  3. Պրոդյուսերի դիրքորոշումը.

4.ա  Ֆիլմի սցենարը.

4.բ  Վիզուալ կամ գրաֆիկ պատկերներ և կադրավորում (անիմացիայի համար).

5. Ընդհանուր բյուջեն եվրոյով (նշելով յուրաքանչյուր համաարտադրողի ներդրման չափը).

6. Մանրամասն բյուջեն եվրոյով և հայտը ներկայացնող պրոդյուսերի երկրի ազգային արժույթով.

7. Համաարտադրողների միջև կնքված համաարտադրության համաձայնագրերի պատճենները.

8.   Առկա ֆինանսավորման ապացույցները.

9. Պրոդյուսերների եկամուտների հաշվետվություն (միայն նախորդ տարիներին Եվրիմաժից աջակցություն ստացածների համար).

10. <<Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի>> պահանջներին համապատասխան համատեղ արտադրության ֆիլմի հավաստագիր։

http://www.coe.int/t/dg4/eurimages/Source/Forms/Coproduction/ListDocumentsToBeProvided2016_en.pdf

  

 

Հավեված 3

 

ՑԱՆԿ

«Համատեղ կինոարտադրության Եվրոպական կոնվենցիայի» պահանջներին համապատասխան համատեղ արտադրության ֆիլմի Հավաստագրի տրամադրման համար  անհրաժեշտ փաստաթղթերի  

  • Հեղինակային իրավունքի ձեռքբերման պայմանագրի պատճենը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը հնարավորություն կտա ստուգելու ստեղծագործության տնտեսական շահագործման համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը.
  • Լիամետրաժ գեղարվեստական, անիմացիոն կամ վավերագրական ֆիլմի սցենարը.
Մասնակից երկրների տեխնիկական և գեղարվեստական ներդրումը.
  • Մանրամասն նախահաշիվը և ֆինանսական պլանը.
  • Կինեմատոգրաֆիական ստեղծագործության աշխատանքային պլանը.
  • Համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը։ Պայմանագրում պետք է համապատասխան դրույթներ լինեն համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ։

 

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն։

https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168007bd2b

 

Հավեված 4

 

Եվրիմաժի կառավարման խորհրդի կողմից նախագծերի գնահատման բալային համակարգ

 

Գեղարվեստական ֆիլմերի «Եվրոպական» բնորոշումը գնահատվում է Եվրոպական համատեղ կինոարտադրության կոնվենցիայում տեղ գտած գնահատման բալային համակարգին համապատասխան:

Այդ կինոնախագծերը պետք է  հավաքեն 19 միավորից առնվազն 15 –ը՝  համաձայն ստորև նշված համակարգի՝

 

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 3
Կոմպոզիտոր 1
Գլխավոր դեր 3
Երկրորդ պլանի դեր 2
Երրորդ  պլանի դեր 1
Օպերատոր 1
Ձայն և միքսաժ 1
Մոնտաժ 1
Դեկորացիա և  հագուստ 1
Ստուդիա կամ նկարահանման վայր 1
Հետարտադրության վայր 1
ԸՆԴԱՄԵՆԸ 19

 

Գլխավոր, երկրորդ և երրորդ պլանի դերերը գնահատվում են նկարահանման օրերի քանակին համապատասխան:Конец формы

 

Անիմացիոն ֆիլմերի նախագծերի«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է ստորև  նշված բալային համակարգին համապատասխան:

Կինոնախագծերը պետք է հավաքեն 21 միավորից առնվազն  14 –ը:

 

Միավոր
Մտահղացում 1
Սցենար 2
Կերպարների մտահղացում 2
Երաժշտական ձևավորում 1
Ռեժիսուրա 2
Պատկերաշար 2
Դեկորների գլխավոր ձևավորող 1
Համակարգչային հետին պլաններ 1
Ֆիլմի պլանի կազմում 2
Անիմացիայի ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Գունավորման ծախսերի 50%-ը կատարված է Եվրոպայում 2
Պատկերի հավաքում 1
Մոնտաժ՝ 1
Հնչունավորում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 21

 

Վավերագրական ֆիլմերի նախագծերի«Եվրոպական» բնորոշումը գնահատվում է ստորև նշված բալային համակարգին համապատասխան: Կինոնախագծերը պետք է հավաքեն ընդհանուր քանակի միավորների առնվազն  50% – ը:

 

Միավոր
Ռեժիսոր 3
Սցենարիստ 2
Օպերատոր 2
Մոնտաժ 2
Նկարահանման վայր 2
Հետարտադրության վայր 2
Խորհրդատու 1
Կոմպոզիտոր 1
Հնչունային ճարտարագետ 1
ԸՆԴԱՄԵՆԸ 16

 

 

https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168007bd2c