“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ” պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը

ՀՀ կառավարության որոշմամբ 2006 թվականին ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 1923 թվականին հիմնադրված «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի» իրավահաջորդն է:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցելով կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղականության իրականացմանը` շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային  հիմնախնդիրները՝  արդիական եւ պատմական թեմաների արծարծմամբ, բավարարում է նաև երեխաների և պատանիների հոգևոր պահանջները՝ կազմակերպելով մուլտիպլիկացիոն կինոնկարների և մանկապատանեկան երգիծական կինոհանդեսների արտադրությունը:
Միջպետական և այլ միջազգային կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերով կինոկենտրոնն աջակցում է երկրում իրականացվող համատեղ արտադրությանը, դեբյուտային ծրագրերի իրականացմամբ նպաստում է ստեղծագործական ներուժի բացահայտմանը, և երիտասարդ կինոգործիչներին ասպարեզ բերելով՝ապահովում  հայ կինոյի շարունակականությունը, մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով կազմակերպում է կինոարտադրողների պատրաստումն ու վերապատրաստումը, իրականացնում ուսումնամանկավարժական և մասնագիտական խորհրդատվական գործունեություն։
Համագործակցելով միջազգային կինոակազմակերպությունների հետ՝ կինոկենտրոնը  ներկայացնում է հայ կինոն համաշխարհային կինոփառատոներում ու կինոշուկաներում, կազմակերպում է հայկական կինոյի օրեր, շաբաթներ ու տասնօրյակներ, մշակում և սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կինոարվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպաստող իրավական  ակտերի վերաբերյալ։
Կինոկենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ պետական աջակցությամբ խաղարկային կինոնկարների արտադրության աջակցում, մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրության աջակցում, դեբյուտային և ուսանողական ֆիլմերի արտադրության աջակցում, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանում, կինոշուկաների և կինոփառատոների մասնակցություն։
Ծառայություններն իրականացվում են չորս հիմնական ծրագրերով.

«Կինոնկարների արտադրության աջակցում», «Ազգային կինոծրագրերի իրականացում», «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ», «Կինոփառատոների և կինոշուկաների մասնակցության ապահովում»:

Ծրագրերի հիմնական նպատակներն են՝

●կինոարվեստի ավանդույթների պահպանումը, զարգացումն ու տարածումը,
●միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հայրենական արտադրության գաղափարագեղարվեստական բարձրարժեք խաղարկային, մուլտիպլիկացիոն կինոնկարների ստեղծումը,
●կինոնախագծերը մրցույթային հիմունքներով ընտրելու համար հավասար պայմանների ապահովումը,
●երեխաների և պատանիների համար մուլտիպլիկացիոն եւ մանկական ֆիլմերի, ինչպես նաև կինոդեբյուտների ստեղծումը,
●միջազգային կինոկազմակեպությունների հետ համատեղ կինոծրագրերի իրականացումը,
●միջազգային կինոփառատոներին և միջազգային այլ կինոմիջոցառումներին մասնակցության ապահովումը,
●կինոնկարների, որպես Հայաստանի մշակութային ժառանգության անբաղդատելի մասի, ելանյութերի պահպանումը, արտատպումն ու վերականգնումը
●որոշում է ստեղծագործական գործունեության ձևերն ու մեթոդները, զարգացման հիմնական ուղղությունները,
●ներկայացնում առաջարկություններ կինոարվեստի բնագավառում մշակութային քաղաքականության իրականացվելիք պետական ծրագրերի նախագծերի վերաբերյալ,
●քննարկում է կինոկենտրոն ներկայացրած կինոնախագծերը և ներկայացնում է առաջարկություն կինոնկարի արտադրության նպատակահարմարության վերաբերյալ,
●իրականացնում է կինոարտադրության ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ գործառույթներ:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կինոկենտրոնի ենթակառույցներից են Հենրիկ Մալյանի անվան թատրոնը և Կինոդերասանների ստուդիան, ինչպես նաև մուլտֆիլմերի ստեղծագործական միավորումը: