Կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի "Մի նայիր հայելուն" ֆիլմը արժանացել է երեւանյան "Ոսկե ծիրան" միջազգային 7-րդ կինոփառատոնի Էկումենիկ անկախ ժյուրիի մրցանակին: Աշնանը ռեժիսորի ֆիլմը կմասնակցի Անապայում` սեպտեմբերի 12-19-ը կայանալիք "Կինոշոկ" միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում:
ՀՀ մշակույթի նախարարության հրավերով հուլիսի 11-17-ը Երեւան ժամանած Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն տիկին Վերոնիկ Կայլան հանդիպումներ է ունեցել մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների հետ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը արդեն կայք ունի: "Գոլդեն Թյուլիփ" հյուրանոցում հուլիսի 6-ին կայացավ կինոկենտրոնի նորաբաց` www.ncca.am ինտերնետային կայքի շնորահնդեսը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի շուրջ 35 ֆիլմեր, այդ թվում` լիամետրաժ, անիմացիոն, դեբյուտային, կարճամետրաժ եւ փաստագրական, մայիսի 12-22-ը ներկայացվել են Կաննի կինոշուկայում: